Հրդեհ` Նորապատ գյուղում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում (մոտ 25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:31-ին: Մասամբ այրվել են ննջասենյակը՝ գույքով և փայտե առաստաղը (մոտ 25 քմ)։
Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



