Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից
SOCIETY«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից։
Իր խոսքում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը նշել է, որ տեղյակ է թաղամասում առկա աղբահանության խնդիրներին, հատկապես, որ չեն թույլատրում փողոցի հատվածում աղբարկղներ տեղադրել։
Մարտուն Գրիգորյանը բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրենք այդ հարցի լուծման հետ կապված ունեն շատ հստակ ծրագիր։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ նման որոշում պետք է կայացնի ավագանին։
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն իր ելույթն ավարտել է նշելով, որ Գյումրու ոչ միայն երեխաները պետք է անվճար մանկապարտեզ գնան, այլև սպորտային ու մշակութային դպրոցների սաները։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



