Զիկա տենդով վարակվելու առաջին դեպքերն են բացահայտվել Իռլանդիայում
INTERNATIONAL NEWSԻռլանդիայի առողջապահության ծառայությունները հայտնել են, որ երկրում Զիկա տենդով հիվանդանալու երկու դեպք Է բացահայտվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Irish Times թերթին:
Հրատարակության տվյալներով՝ վարակված տղամարդն ու կինը վերջերս են Իռլանդիա վերադարձել այն երկրներից մեկը կատարած ճանապարհորդությունից, որտեղ մոլեգնում է տենդը: Նշվում է, որ այդ դեպքերը կապված չեն միմյանց հետ:
«Սրանք Իռլանդիայում Զիկա վիրուսով վարակվելու երկու առաջին հաստատված դեպքերն են»,- հրատարակությունը մեջբերել է առողջապահության ծառայության հայտարարությունը: Միաժամանակ նշվում Է, որ երկու վարակվածներն էլ լիովին ապաքինվել են եւ իրենց լավ են զգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



