Իրանի մրցաշարում հայ շախմատիստները բարելավել են դիրքերը
SPORTԻրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարում 6-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաղթանակներ են տոնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել իրանցի Ջամալ Զարեի նկատմամբ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակ խաղաքարերվ հաղթել է Իրանը ներկայացնող Սայեդ Ահմադզադեից:
Հայ շախմատիստներն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակում նրանք բարելավել են դիրքերը՝ 26 եւ 27-րդ տեղերից բարձրանալով 14 եւ 15-րդ հորիզոնականներ: Մեր շախմատիստներն առաջատարներից ետ են մնում 1 միավորով:
Կայացած 6 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալեթին, ով հավաքել է 5,5 միավոր:
Այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 200 շախմատիստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



