Քաղաքացին սկսում է ավելի շատ հավատալ Ալիևին, քան Նիկոլին. Արմեն Հովասափյան
BLOGԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը», ինչ հարցերի շուրջ են Ադրբեջանի հետ համաձայնության եկել, և ամենակարևորը՝ ինչ ենք զիջել, որ գերմանացի դիվանագետը դա բնորոշեց որպես «խիզախ զիջումներ», իսկ ՔՊ-ական մի ներկայացուցիչ էլ Հ1-ի տաղավարում նույն բառերով վերահաստատեց այդ ձևակերպումը։ Նման իրավիճակում թվում է, թե իշխանությունն իր հերթին վերածել է այս գործընթացը մի նոր «Գարնան 17 ակնթարթի»՝ «Համաձայնագրի 17 կետերի» անվան տակ։
Կարևոր է արձանագրել, որ վերջին երկու «խիզախ զիջումների»՝ «պետական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչ չունենալու» և «միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու» մասին մենք առաջինը տեղեկանում ենք ադրբեջանական կողմից։ Փաստացի, Ալիևի վարչակազմն է հայտարարում, որ այս թեման արդեն փակված է, և որ իրենք եկել են վերջնական արդյունքի։
Այստեղ առաջանում է ևս մեկ լեգիտիմ հարց․ ստացվում է, որ իշխանությունները ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ սովորական քաղաքացին սկսում է ավելի շատ հավատալ Ալիևին, քան Նիկոլին։ Ավելին, տպավորություն է, թե Ալիևը նույնիսկ ավելի անկեղծ ու ուղղախոս է, քանի որ նրա հայտարարած որևէ բան հայկական կողմը չի հերքում, այլ պարզապես գլխիկոր իրականացնում է։ Այս ամենը միայն մեկ բան է ապացուցում՝ իշխանությունը դարձել է Ալիևի «պատվավոր հյուպատոսը» Հայաստանում և փաստացի տանում է պանթյուրքիզմի առաջխաղացման քաղաքականություն։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



