«Ծառ մարդը», ով տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, վերջապես կվիրահատվի
LIFEԲանգլադեշցի տղան, ում ձեռքերին ու ոտքերին հսկայական ծառի կեղևի նման կոշտուկներ են աճել, վերջապես կվիրահատվի և կազատվի գոյացումներից, որ անհանգստացրել են նրան 10 տարի շարունակ: Աբուլ Բաջանդարը ստացել է «ծառ մարդ» մականունը, երբ 4 տարի առաջ նրա մարմնի վրայի կոշտուկներն աճել են երկրաչափական արագությամբ:
Լավագույն բժիշկների թիմ է նախապատրաստվում վիրահատությանը, որը տեղի է ունենալու անվճար հիմունքներով Բանգլադեշի ամենամեծ պետական հիվանդանոցում:
26-ամյա տղան ասել է, որ պատրաստվում է տեսնել, թե արդյոք այդ գոյացությունները կարող են անվտանգ հեռացվել առանց հետագա բարդացումների:
«Սկզբում ես կարծեցի, որ դրանք անվնաս են: Բայց աստիճանաբար սկսեցի կորցնել աշխատելու ունակությունը: Այժմ 2-3 մատնաչափ երկարությամբ բազմաթիվ արմատներ կան 2 ձեռքերիս: Եվ ոտքերիս վրա կան որոշ փոքր կոշտուկներ»,- պատմել է Աբուլը: Այս հիվանդությունը հայտնի է որպես «ծառ մարդու» հիվանդություն: Աշխարհում 3 նմանատիպ դեպք է գրանցվել և մեկը Աբուլ Բաջանդարն է: Մի ինդոնեզացի գյուղացի 2008թ. մի շարք վիրահատությունների է ենթարկվել ողջ մարմնի վրա աճած հսկայական կոշտուկները հեռացնելու համար:



