Երեկ Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների եւ գյումրեցիների միջեւ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ
BLOGՀայտարարություն
Երեկ Գյումրու ավագանու ընտրություններին նախորդող դեբատի ընթացքում քաղաքապետի թեկնածուներից Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների եւ գյումրեցիների միջեւ։
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը դատապարտում եւ մերժում է նման գործելաոճն ու թեզերի տարածումը, քանի որ այն շատ ուղիղ իմաստով ջուր է լցնում թշնամու ջրաղացին եւ օգնում նրանց նպատակների իրականացմանը՝ այն է տարանջատել եւ մասնատել Հայաստանն ու հայերին։
Հայրաքաղաք Գյումրին մեր երկրում իր մեծությամբ երկրորդն է, ուստի մեր համար կարեւոր է, որ գյումրեցին իր ընտրությունը կատարի միասնականության եւ համախմբման կոչով հանդես եկող թեկնածուների միջեւ, ուշադրություն դարձնի նրանց հայանպաստ գործունեությանը։
Հենց Գյումրիում այսօր Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր մեր հայրենակիցներ մշտական բնակություն են հաստատել , ապրում են գյումրեցիների հետ, որոնցից ճնշող մեծամասնությունը նրանց ընդունել է գրկաբաց և առնվազն տարօրինակ է լսել նման մեկնաբանություն:
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ երիտասարդները հորդորում են քաղաքապետի բոլոր թեկնածուներին առավելագույնս զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում եւ տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ, քանի որ բոլորս մեկ ազգ ենք՝ ՀԱՅ…
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



