Կիպրոս մեկնելուց առաջ «Բանանցը» ստուգողական խաղեր կանցկացնի Երևանում
SPORTԵրևանի «Բանանցը» Սոչիում ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո շարունակում է մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվել Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի լրատվական ծառ այությունից, փետրվարի 3-ին թիմը վերսկսել է մարզումները սեփական մարզաբազայում:
Փետրվարի 7-ին «Բանանցը» սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ-2»-ի հետ, իսկ փետրվարի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնեն «Բանանց»-ն ու «Բանանց-2»-ը:
Փետրվարի 11-ին «Բանանցը» կմեկնի Կիպրոս, որտեղ կկայանա վերջին ուսումնամարզական հավաքը՝ մրցաշրջանի վերսկսումից առաջ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



