Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք ուսուցչուհի Նոնա Թաթոյանի հոդվածը՝ պատրաստված Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտների հետ:

Ժամանակակից փոքրակտավ արձակի մասին խոսելիս կարող ենք շատ անուններ թվարկել, սակայն նրանց մեջ մենք առանձնացրել ենք Սուսաննա Հարությունյանին, Ալիս Հովհաննիսյանին և Հովհաննես Երանյանին, քանի որ, մեր կարծիքով, նրանք նոր խոսք ու մտածողություն են բերել հայ գրականություն: Նրանք պատկերել են իրականությունն առավել նոր ու առանցքային գծերով:

Այդպես, Ս. Հարությունյանի առաջին գիրքը իրականության արձագանքն է՝ բնության անկրկնելի պատկերներով: Ահա, օրինակ՝ Սևանա լճի սուրբ ավազանի պատկերը. «Հորիզոնի եզրին մութը շիկացավ, ինչպես դաժան ինքնախարազանում, դարձավ հզոր կրակ: Հարության տագնապից անհաս հորիզոնը մի պահ մակարդվեց Սևանա լճի սուրբ ավազանում, ապա կառչեց վիշապաձև լեռներից, իր հասունացած եզրից ողջ լույսը մղեց դեպի լիճը, կարմրավուն լույսը լուծվեց կոհակների սառը խշրտոցի մեջ. լիճը դարձավ մեղրագույն, և լճի կոնքի խոռոչից դուրս թռավ նռապատ արևը: Աստիճանաբար այն պայծառակերտվեց երկնքում, բեկվեց վիշապաձև լեռների կատարներին, և ճառագայթները բացվեցին, ինչպես ծաղկաթերթեր» [3, էջ 12]:

Եվ այդ չքնաղ պատկերների կողքին գրողը ներկայացրել է մարդկային հոգու իրական դրաման: Անդամահատված տղամարդ և կին: Տղամարդ, որը, տեսնելով կնոջ դավաճանությունը, գիտակցում է իր անզորությունն ու թևաթափ լինում. «Տղամարդը թուլացած թմփաց գետնին: Իսկ երբ ուշքի եկավ, քիչ մնաց ոռնար ցավից, ձեռքն արծարծվում էր ամենուր: Լեռը բռունցք արած ձեռք էր, արևը՝ մատները չռած ձեռք, փոքրիկ արտերը ձեռքի ափեր էին, որոնց վրա ցանկապատերը խզմզել էին կյանքի ու մահվան գծերը…» [3, էջ 16-17]: Բայց նա նույնիսկ պատրաստ է դրա հետ էլ համակերպվել, կնոջը բաց թողնել՝ գիտակցելով հանդերձ, որ առանց նրա իր գոյությունն ավելորդ է դառնալու: Իսկ ո՞րն է կնոջ ողբերգությունը: Կինը խղճում է ամուսնուն՝ հասկանալով, որ ընկածին իրավունք չուներ հարվածելու, բայց չէ՞ որ ինքն էլ կին է և ցանկանում է երջանիկ կյանքով ապրել: Գրողը ստեղծել է այնպիսի մի կերպար, որը բազում մտորումների տեղիք է տալիս: Ոմանք կարող են նրան մեղադրել իր դավաճանության համար, իսկ ոմանք՝ արդարացնել: Պատմվածքն ավարտվում է ուշագրավ մի դրվագով. տղամարդը, հեռանալով տանից, հանդիպում է մի վարպետի, որը խաչքար է սարքում իր իսկ գերեզմանի համար: Հանկարծ նրա գլխում մի միտք է ծագում՝ խաչվել: Կյանքից ու բախտից փախչելու միակ տարբերակը խաչվելն է, բայց նա դա էլ չի կարող անել, որովհետև մարդուն ափերից են խաչում. «-Տեր Աստված, - բողոքեց ողբաձայն,- …նույնիսկ խաչի չարժանացրիր…» [3, էջ 37]: Պատմվածքի վերնագիրն էլ՝ «Խաչելություն», կարելի է նաև այլ կերպ մեկնաբանել. դա կնոջ և տղամարդու հոգիների խաչելությունն է, որոնք ամուր կապերով կապված են, և ինչքան էլ փորձես քանդել, չի ստացվի:

Իր մյուս՝ «Երկրաշարժ» վերնագրով պատմվածքում, Սուսաննա Հարությունյանն անդրադարձել է հայության համար մի շատ ցավոտ թեմայի՝ երկրաշարժին: Նա ցույց է տալիս մարդկանց՝ կյանքի նկատմամբ ընդգծված սերը, որն ահագնանում է մահվան հարևանությամբ, արհավիրքը ներկայացվում է կինոնկար հիշեցնող դրվագային հատվածներով: Երկրաշարժն իր հետ բերեց ավերածություններ, մարդկային կորուստներ ու բազում չիրականացած երազանքներ ու նպատակներ: Պատմվածքի հերոսը տեսել է այդ ողբերգությունը, ապրել յուրաքանչյուրի ցավը և հիմա, տանը նստած, չի կարողանում հանգիստ գտնել: Ամեն հասարակ բանից զայրանում է կնոջ վրա, չի կարողանում քնել այդ զարհուրելի պատկերներից. «Ուրիշ էլ ի՞նչ պիտի պատահեր,- զարմացավ նա,- այնտեղ ամեն ինչ այնպիսի վայրենի դաժանությամբ էր ավերված, ինչպես Մարիամի սիրտը, երբ խաչի վրա տեսավ իր որդուն: Այնտեղ դիերն այնքան շատ էին, որ մահը թվում էր կյանքի շքեղ տարատեսակ: Բայց սարսափելին դա չէր, սարսափելին դագաղների լեռն էր… Մարդիկ գալիս էին, իրենց հարազատների չափերով ջոկջկում, գտնում, տանում էին պետք եղած դագաղը» [3, էջ 40]: Նա տեսել է որդեկորույս մայրերի, որոնք սառնասրտորեն դագաղ են փնտրել զավակների համար, «պանելների» տակ թաղված փոքրիկ երեխաների մարմնի կտորտանքներ: Ուսուցիչը, փլատակների տակից հանելով աշակերտների դիերը, շարել է կողք կողքի, ինչպես մեսրոպյան տառերը և աղոթք արել: Եվ այս ամենից հետո լսելի է դառնում հերոսի նախատինքի խոսքը՝ ուղղված Աստծուն. «Աստված իմ, ինչպե՞ս կարելի է խաչել այսքան հոգիներ միանգամից: Մի՞թե քո ձեռքերը չեն հոգնում» [3, էջ 43]: Այնինչ կյանքը շարունակվում է և հարկավոր է ապրել:

Ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից է նաև Ա. Հովհաննիսյանը: «Ալիս Հովհաննիսյանի ողջ ստեղծագործությունը վերջին երկու տասնամյակներում մեր ապրած կյանքի հոգևոր տարածքն է՝ իր գլխավոր մոտիվով՝ պայմանականություններից ազատագրված մարդն ու ազգը, երկրորդական մոտիվներով՝ կենցաղ, դպրոց, միջավայր…, մի խոսքով մարդուն տրված միակ կյանք՝ իր տարբեր կատարումներով: Ալիսը հետամուտ է իրարից այնքան տարբեր թվացող իրողությունների համադրության և աշխարհն ընկալում է իր բոլոր չափումներով միաժամանակ, զարմանալի ամբողջականությամբ, իր բոլոր ձայներով»,-գրել է գրականագետ Ա. Հակոբյանը [2,137]:

Իր ողբերգականությամբ առանձնանում է «Եսթեր» պատմվածքը: Ամուսինները չունեն տարրական ապահովություն, բայց ականակիր մթության մեջ երեխան դառնում է կարճատև ուրախություն բերող սփոփանք: Հեղինակի գրելաոճն ու գաղափարաբանությունն առանձնահատուկ են:

Արդի հայ արձակի կորագիծը քննելիս պետք է առանձնացնենք Հովհաննես Երանյանին: Նա բազմաժանր գրող է. գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, դրամատիկական երկեր: Արձակի ժանրերով գրած նրա ստեղծագործությունները, հատկապես Արցախյան պատերազմի ինքնատիպ արծարծումներով, յուրովի առանձնանում են արդի հայ գրականության մեջ: Նրա ստեղծագործությունը թե՛ թեմատիկ, թե՛ կառուցվածքային առումով հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը: Ընդհանուր առմամբ, ժամանակակից հայ արձակի կայացման գործում ևս Հովհաննես Երանյանի ավանդը նկատելի է:

Ահա, օրինակ, նրա «Խաբուսիկ օր» պատմվածքը: Ազգայինից օտարանալու և նահանջելու ցավոտ խնդիրը տեսանելի է այս պատմվածքում: Գրողը, փաստորեն, պատմվածքում անդրադարձել է հայի տեսակի կազմաքանդման մի այնպիսի տարբերակի բացահայտմանը, որն այս դեպքում Արցախյան պատերազմի հետևանք էր հանդիսանում: Նման դրվագներ շատ են եղել մեր անցյալում, երբ տասնյակ հազարավոր երեխաներ են քրդացվել ու թրքացվել հայության Մեծ եղեռնին նախորդած ու հաջորդած, ինչպես նաև հենց եղեռնի օրերին: Շահնուրյան ահազանգող նահանջը ակնառու է այստեղ:

Այսպիսով՝ ժամանակակից գրականությունն առանձնանում է իր ասելիքի էանյութով, նորությամբ և արժանի է խորը ուսումնասիրության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest