Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ). Սպասք լվացող առաջին ավտոմատ մեքենան, առաջին տրոլեյբուսը, լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, ՀաբՆիսան՝ ասորական Նոր տարի, Իրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1657 –ծնվել է հնագույն գրիչ Ավետիք Եվդոկացին։

1878 – ծնվել է գրող Արազին (Մովսես Հարությունյան)։

1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել են Տալվորիկ:

1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարների զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները:

1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։

1920–ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։

1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցը։

2002- վախճանվել է «Արարատի» «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

2009-ըստ «Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» միջև կնքված պայմանագրի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն. Հայաստանում ուժի մեջ են մտել կոմունալ ծառայությունների՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի նոր՝ ավելացած սակագները։

2010- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

2020- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց, անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլ յանի միջև:

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան կաշառակերության մեղադրանք է առաջադրվել:

ԱՇԽԱՐՀ

313 – վախճանվել է հռոմի կայսր Դիոկլետիանոսը։

568 -լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։

1778 -նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլարի նշանը՝ $։

1809 -ծնվել է ռուս դասական գրող Նիկոլայ Գոգոլը։

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։

1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1875 -անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրապարակել է շաբաթական եղանակի տեսությունը։

1889 -Չիկագոյում վաճառքում հայտնվել է սպասք լվացող առաջին ավտոմատ մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։

1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆում արտոնագրել է առաջին տրոլեյբուսը։

1891 -նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։

1901 -տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը՝ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է՝ բախվելով ստորջրյա քարերին. զոհվել է 180 մարդ։

1922 -վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։

1924 -Անտուան դը Սենթ Էքզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Օդաչուն»։

1933 -նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։

1937 -Բիրման անկախացել է Հնդկաստանից։

1938 - Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։

1939 -Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին, ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

1940 -Նյու Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։

1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

1969 -Չինաստանի կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է «կուլտուրական հեղափոխության» ավարտը։

1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան «Apple» ընկերությունը։

1979 -Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի, հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումը։

1991 -չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը։

2001 -Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։

2004 - Գուգլն ակտիվացրել է Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունը։

2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։

2024- Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող իրանական դեսպանատանը, զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ իրանցի բրիգադային գեներալ Ռեզա Զահեդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest