Գերմանիան այս տարի փախստականների օգնությունը կավելացնի մինչեւ 1,5 մլրդ եվրո
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը մտադիր Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալությանը մուծումներն ավելացնել 500 մլն եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել Է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով կառավարական շրջանների մի աղբյուրի:
Այսպիսով՝ 2016 թվականին Գերմանիայի անդամավճարը կկազմի 1,5 մլրդ եվրո:
Կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում Է հավելյալ ներդրման մասին հայտարարել Supporting Syria and the Region դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որը փետրվարի 4-ին կայանալու Է Լոնդոնում:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ 2015 թվականին երկիրն ընդունել Է շուրջ 1,1 մլն փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



