Ձևավորե՛նք 100.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԸ. Խ. Ասրյան
BLOGՀայ ժողովուրդն (այդ թվում՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը) այսուհետ պետք է անհապաղ զինվի՝ դառնալով 100.000-անոց Ազգ-Բանակ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից, Սահմանապահ Զորքերից, Ոստիկանության Զորքերից), ասել է թե՝ անհնարինը դարձնել հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց Ազգ-Բանակ:
Կունենա՞նք 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս տեղն արևի տակ, չե՞նք ունենա 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, այլ ոչ թե թշնամի Ադրբեջանի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Ձևավորե՛նք 100.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԸ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



