Հոլանդիայի ոստիկանությունն արծիվների է վարժեցնում անօդաչուների դեմ պայքարելու համար
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդները մտադիր Է գիշատիչ թռչուններ օգտագործել անօդաչու թռչող ապարատների դեմ պայքարելու համար: Ինչպես, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին, կատարվող փորձարկումներն արդեն շատ լավ արդյունքներ են տալիս, թեեւ վերջնական որոշումը կընդունվի մի քանի ամ հետո:
Որպես հաստատում կարգի պահապանները Համացանցում զետեղել են տեսահոլովակ, որը ցուցադրում Է, թե ինչպես Է արծիվը բռնում քվադրոկոպտերը (ոչ մեծ անօդաչու՝ չորս պտուտակներով) եւ այն տանում անվտանգ վայր: Երկու օրում տեսագրությունը գրեթե կես միլիոն դիտում Է հավաքել:
Ինչպես հայտնել Է Նիդեռլանդների ազային ոստիկանության նորաստեղծությունների դեպարտամենտի ղեկավար Մարկ Վեբեն, «ծրագիրը բացառիկ Է եւ աշխարհում նմանը չունի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



