Ամերիկյան ընկերությունը 5 տրլն խորանարդ մետր գազ է գտել Վրաստանում
ECONOMICSՀարավային Կախեթում (Վրաստան) հայտնաբերվել Է 5,3 տրլն խորանարդ մետր բնական գազ, ինչը կազմում Է «Գազպրոմ»-ի պաշարների ծավալի 15 տոկոսը: Այդ մասին հայտարարել Է Frontera Resources ամերիկյան ընկերության ղեկավար Սթիվ Նիկադրոսը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Rambler News Service-ին:
Նրա խոսքով՝ այս ծավալները շուկայում կվաճառվեն 10 տարվա ընթացքում եւ կփոխեն խաղի կանոնները գազի մատակարարումներում: Առաջիկա հինգ տարում ընկերությունը պատրաստվում Է սկսել վառելիքի արտահանումը: Ենթադրվում Է, որ այն կգնեն Թուրքիան եւ Արեւելյան Եվրոպայի երկրները:
2015 թվականին Frontera Resources-ը հանքավայրի պաշարները գնահատում Էր 3,8 տրլն խորանարդ մետր:
Frontera Resources-ը նավթի-գազի ամերիկյան ընկերություն Է, որն զբաղվում Է ածխաջրածինների հետախուզմամբ եւ արդյունահանմամբ: Վրաստանում ընկերությունն իր աշխատանքն սկսել Է 2014 թվականի ապրիլին: