Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԱՊՐԻԼԻ). Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու օր, Մալազիա, Հոնգկոկ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր:

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1840 – ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1869 –ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը: 1913 – ծնվել է դերասան Ազատ Շերենցը:

1920– Ղարաբաղում ընթացել են հայ–ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում գեներալ Սալիմովի ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, իսկ գնդապետ Քյազումբեկովի ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը:

1924 –ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):

1953 – Երևանում բացվել է Հոհաննես Թումանյանի տուն–թանգարանը:

1984 – ծնվել է երգերի հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ Արամ MP3–ն:

1986 – վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան–օրթոպեդ Սեպուհ Թումյանը։

1993 – Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցել է Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քարվաճառի շրջանը։

2002 – տասը հազարից ավելի մարդ է հավաքվել Ազատության հրապարակում և դատապարտել «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը:

2006 – կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:

2016 – Ապրիլ յան պատերազմի ժամանակ գիշերն առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ հետո՝ ժամը 12–ի դրությամբ, հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

2018– Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, մի քանի քաղաքացի, գետնին նստած, պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։

2022– Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում, ընդդիմությունն անցկացրել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի:

2024– Բրյուսելում կայացած Հայաստան ԱՄՆ - ԵՄ եռակողմ հանդիպումից հետո եղել են խոստումներ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. ԵՄ–ն՝ 270 միլիոն դոլար 4 տարվա ընթացքում, ԱՄՆ–ը՝ 50 միլիոն:

ԱՇԽԱՐՀ

մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը:

1081 – Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:

1242 – Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցի–վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև տեղի է ունեցել հայտնի Սառցամարտը Չուդսկի լճի վրա:

1340 – Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:

1398 – Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:

1453 – թուրքական սուլթան Մահմուդ 2– րդը շրջապատել է Կոնստանդնուպոլիսը, որը հաջողվել է գրավել միայն մայիսի վերջին:

1588 –ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը:

1652 –Բարեհուսո հրվանդան է հասել Յանա վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:

1722 –ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է Զատիկի կղզին:

1732 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:

1792 – Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ–ի պատմության մեջ կիրառել է վետոյի իր իրավունքը:

1793 –Փարիզում Ժան Պոլ–Մարատն ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:

1794 –Փարիզում Ռոբեսպիեռի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:

1815 –Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:

1818 –Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը համարվում է հեծանիվի նախատիպը:

1895 –Օսկար Ուայթը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:

1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:

1908– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1913 –Նիլս Բորն ավարտել է իր՝ «ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:

1918 –Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:

1942–Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի, գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:

1946– տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:

1951 –ԱՄՆ Գերագույն դատարանը մահվան դատավճիռ է կայացրել Ջուլիուս և Էտել Ռոզենբերգների նկատմամբ՝ ատոմային ռումբի հարցով ԽՍՀՄ–ի համար լրտեսության մեղադրանքով:

1955 –Ուինսթոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:

1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:

1977 – ԽՍՀՄ Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին ВАЗ–2121–ը՝ «Նիվան»:

1992 – Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:

1998 – շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest