Անի Ամիրաղյանը Անթալիայի միջազգային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ
SPORTԹենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մասնակցում է Անթալիայում ընթացող հերթական միջազգային GD tennis cup women's մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ թենիսիստուհին մրցաշարի առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանը ներկայացնող Վլադա Էկշիբարովայի նկատմամբ եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Հաջորդ տուրում Ամիրաղյանը ուժերը կչափի ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ռակետը Անթալիայում մասնակցում էր հունվարի 25-31-ը անցկացված մեկ այլ միջազգային մրցաշարի, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



