Թայվանը որոշել է պատասխան մաքսատուրքեր չսահմանել ամերիկյան ապրանքների համար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թայվանի առաջնորդ Լայ Ցինդեն հայտարարել է, որ չի պատրաստվում ամերիկյան ապրանքների համար պատասխան առեւտրային մաքսատուրքեր սահմանել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը չեն տարածվում կիսահաղորդիչների վրա, որոնք Թայվանի արտահանման հիմնական ապրանքն են, հայտնում է Reuters-ը։
Իր նստավայրում փոքր և միջին ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Լայ Ցինդեն ասել է, որ հաշվի առնելով Թայվանի կախվածությունը առևտրից, տնտեսությունը անխուսափելիորեն կտուժի մաքսատուրքերի պատճառով, բայց նա կարծում է, որ դրանց ազդեցությունը կարելի է նվազագույնի հասցնել:
«ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պայմաններում Թայվանը չի պատրաստվում պատասխան մաքսատուրքեր ձեռնարկել, և ԱՄՆ-ի հանդեպ ձեռնարկությունների ներդրումային պարտավորությունների մեջ փոփոխություններ չեն լինի, քանի դեռ դրանք բխում են ազգային շահերից», - ասվում է Լայի հայտարարության մեջ:
Թայվանի TSMC ընկերությունը՝ աշխարհում պայմանագրային չիպերի խոշորագույն արտադրողը, անցյալ ամիս հայտարարել էր ԱՄՆ-ում լրացուցիչ 100 միլիարդ դոլարի ներդրման մասին:
Թայվանն այժմ կաշխատի վերացնել առևտրային խոչընդոտները և խրախուսել այլ ընկերությունների իրենց ներդրումները ԱՄՆ-ում աստիճանաբար ավելացնելու համար:
«Ապագայում, բացի TSMC-ի ներդրումների ավելացմանը, արդյունաբերության այլ ոլորտներ, ինչպիսիք են էլեկտրոնիկան, տեղեկատվությունը և կապը, նավթաքիմիան և բնական գազը, կկարողանան ավելացնել ներդրումները ԱՄՆ-ում և խորացնել Թայվան-ԱՄՆ արդյունաբերական համագործակցությունը», - ասել է Լայը: