Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ հայտնի է պատճառը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի վեց բնակիչներ, որոնք ընտանիքի անդամներ են, երեքը՝ երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից են թունավորվել։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



