Մուսալեռում 29-ամյա տղամարդն ընկել է ջերմոցի վրայից ու մահացել
SOCIETYԷջմիածնի տարածաշրջանի Մուսալեռ գյուղում, այսօր` փետրվարի 3-ին, Ակնաշեն գյուղի 29-ամյա բնակիչը ջերմոցի վրա աշխատանք կատարելիս ընկել եւ տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ականատեսները պատմել են, որ այսօր ժամը 16:00-ի սահմանում, Վահե Հայրապետյանը ջերմոցի կտուրի վրա աշխատելիս ներքեւում գտնվողներին խնդրել է օգնել, երբ ներկաները թեքվել են, նա արդեն ընկած է եղել:
«Ասում են, որ պահի տակ իրեն երեւի վատ է զգացել, գլուխը պտտվել է, դրա համար էլ ընկել է: Ներկաներին ասել է, օգնեք ինձ, մինչեւ թեքվել են, ընկած է եղել: Արագ «Շտապօգնություն» են կանչել, բայց չեն հասցրել, մահացած է եղել: Մանրամասները կպարզվեն ավելի ուշ, այժմ այսքանը կարող ենք ասել»,-ասաց գյուղապետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



