«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Կառավարությունը պարբերաբար կրկնում է՝ «Արցախցիների համար անում ենք հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավել»։
Այս խոսքերը, սակայն, արցախցիների առօրյա կյանքում հնչում են դատարկ ու ցավոտ։ Դրանք վիրավորական են մի ամբողջ ժողովրդի համար, որն այսօր ապրում է ժամանակավոր պատերի մեջ, անորոշության մեջ, մոռացվածության զգացումով, վերադարձի կարոտով։Սակայն բնական հարց է առաջանում` եթե սա է ամեն ինչի սահմանը, ապա ինչո՞ւ է այսօր՝ ամիսներ անց,
Այս խոսքերը, սակայն, արցախցիների առօրյա կյանքում հնչում են դատարկ ու ցավոտ։ Դրանք վիրավորական են մի ամբողջ ժողովրդի համար, որն այսօր ապրում է ժամանակավոր պատերի մեջ, անորոշության մեջ, մոռացվածության զգացումով, վերադարձի կարոտով։Սակայն բնական հարց է առաջանում` եթե սա է ամեն ինչի սահմանը, ապա ինչո՞ւ է այսօր՝ ամիսներ անց,
արցախցին ապրում վարձով կամ բարեկամի տանը կամ լքված տներում՝ առանց հստակության, թե երբ ու որտեղ կունենա իր տունը։
Սրցախցին , որը իր ողջ կյանքը նվիրել է իր հողին, այսօր ստիպված է աշխատատեղ մուրալ կամ հեռանալ արտագնա աշխատանքի։ Ո ՞րն է «մի բան էլ ավել»-ը՝ երբ մարդը ստիպված է սեփական արժանապատվությունը ստորացնել՝ մի կտոր օգնություն ստանալու համար։
Իսկ ինչով է զբաղված այս իշխանությունը` միայն բարձրաստիճան պաշտոնյաների ցուցադրական այցեր և հանդիպումներ, առանց իրական, համակարգված քաղաքականության՝ մարդկանց վերաբնակեցման, վերապատրաստման, ինտեգրման, հոգեբանական աջակցության։
Արցախցիների զայրույթը պատահական չէ։ Դա հուսահատության ճիչ է, երբ մարդը փորձում է հիշեցնել պետությանը՝ ես կամ, ես արժանի եմ ապրելու, ոչ թե գոյատևելու։
Այս իրավիճակում լռելը հանցագործություն է, իսկ խոսելը՝ պարտք։ Ուստի արցախցու ըմբոստությունը ոչ թե փողի կռիվ է կամ ապակայունություն ստեղծելու միտում, այլ վերջին հույսի շող՝ որ այս հասարակության մեջ դեռ արժեք ունի արդարությունը, մարդկային երեսը և պետական արժանապատվությունը։
Եվ եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



