Ես չեմ կարծում, որ հոսանքը 17 դրամով կթանկանա. Երվանդ Զախարյան
ECONOMICSԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ցանկալի չէ ոչ մեկին, եւ դրանով զբաղվելն էլ հաճելի աշխատանք չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին «Սարդարապատի» հուշահամալիրում լրագրողներին ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը :
«Կան իրավիճակներ, որոնցից ելնելով ստիպված ես որոշակի քայլերի դիմել, կան հարցեր որոնք լուծում են պահանջում, եւ այդ հարցերից մեկն էլ հոսանքի թանկացումն է: Ես հասկանում եմ բոլոր ցուցարներին, որոնք ունեն դժգոհություն, սա իսկապես սոցիալական խնդիր է, որն անհագստացնում է մեր քաղաքացիներին»,-ասաց նա:
Երվանդ Զախարյանը նշեց, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը 1 շաբաթից կհրապարակի ուսումնասիրության արդյունքները:
«Ես չեմ կարծում, որ հոսանքը17 դրամով կթանկանա, մնացածի մասին հանձնաժողովը հայտարարություն կանի: Անձամբ ինձ էլ ցանկալի չէ հոսանքի թանկացումը»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: