Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Արցախցիները ակցիա կանեն դատախազության մոտ. ի՞նչ են պահանջում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարտի 29-ին տեղի ունեցած արցախցիների մեծ հանրահավաքից հետո՝ պետական մակարդակով ատելության քարոզ է տարվում արցախցիների հանդեպ։ Հասարակությունը բաժանվել է երկու բևեռների։ 
«Հայաստանի գիտակից հասարակությունը, բնականաբար, արցախցիների կողքին է, նրանք էլ են թիրախավորվում։ Անգրագետ պետք է լինես, որ չհասկանաս, որ այս քարոզը կազմակերպվում է պետական բարձր մակարդակով։ Դուք Ալեն Սիմոնյանի «իռոնյան» տեսե՞լ եք։ Ես չեմ կասկածում, որ արցախցիներին ուղղված նրա՝ «Հայաստանը ներսից պայթեցնելու» խոսքը հենց այնպես է ասել։ Դա հերթական մեղադրանքն էր։ Չեմ բացառում, որ սահմանային լարվածությունից հետո եթե հանկարծ մի բան տեղի ունենա, մեղադրական սլաքներն ուղղելու են արցախցիների  կողմը։ Բացի այդ, այս խոր ատելության քարոզը տանում է դեպի քաղաքացիական բախումներ։ Բայց մենք մեր հայրենակիցների դեմ նման դավեր չունենք ու չենք տրվելու մանիպուլյացիաներին»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է ակտիվիստ, ՏՏ ոլորտի մասնագետ Արման Ավանեսյանը, նշելով, որ շատ դեպքերում ուշադրության չեն արժանացնում հեգնական ու վիրավորական քարոզին, որը հասցեագրված է արցախցիներին։ 
«Ատելության քարոզը դատապարտելի է: Եթե սա չեք ընկալում, ուրեմն ոչ մի բան չեք ընկալելու»,- շեշտում է նա:
Ի դեպ, փաստաբան Ռոման Երիցյանը դիմել է իրավապահներին և հաղորդում ներկայացրել, որի հիմքում սոցիալական ցանցերում տարածվող օգտատերերի կողմից ատելության ու խտրական վերաբերմունքի քարոզն է։ Առայժմ պատասխան չկա։ 
Փաստաբանից բացի՝ Հայաստանի ու արցախյան հատվածի ՏՏ ոլորտի մի խումբ երիտասարդներ երկուշաբթի օրը մեծ ակցիա են նախատեսում դատախազության դիմաց։
«Կոնկրետ հիմնավորված հանցագործությունների մասին մեծ հաղորդում ենք պատրաստվում ներկայացնել, որը կհանձնենք դատախազությանը։ Հանրային ճնշմամբ պետք է ստիպենք՝ գոնե մի մասի հետքերով գնան, այլապես այսքան հանդուրժելն անհնար է»,-ասում է մեր զրուցակիցը։ 
Այս ամենին զուգահեռ, ՀՀ մի խումբ հասարակական կազմակերպություններ, դատապարտելով արցախցիների հանդեպ տարածվող ակնհայտ թշնամանքն ու խտրական վերաբերմունքը, դիմել են լրատվամիջոցների ղեկավարներին, որպեսզի թվային կայքերի ու սոցիալական հարթակներում արված վիրավորական գրառումները հեռացվեն։ 
«Ցավալի է տեսնել լրատվականների նյութերի տակ արցախցիների նկատմամբ ատելություն և բռնության քարոզ ենթադրող հարյուրավոր մեկնաբանություններ, գրառումներ՝ ինչպես պրոիշխանական տարբեր կենտրոններից և անհայտ ծագման աղբյուրներից կառավարվող կեղծ օգտահաշիվներից, իշխանական քարոզիչներից և աջակիցներից, այնպես էլ իշխանական պատգամավորների կողմից»։ 
Արմանի խոսքով՝ այսօր Հայաստանի ղեկավարության և բնակչության թիվ մեկ մտահոգիչ հարցը պետք է լինի սահմանային իրավիճակն ու երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, այլ ոչ թե արցախցիների խաղաղ ակցիաները, որով նրանք փորձում են խոսել ոտնահարված իրավունքներից։ 
«Արցախցիները որևէ վտանգ չեն ներկայացնում։ Ավելի մտահոգիչ հարցեր կան, որոնց մասին բնակչությունը կա՛մ չի ուզում լսել, կա՛մ տեսնել։ Իսկ «ֆեյք» օգտատերերի գրառումները չեն փրկի իրավիճակը»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest