Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կատարվում է լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի և օրենքների խախտումներով․ պաշտպան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Հյու Հյուիթ: Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից  մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։  Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։

Դավիթ Վարդանյան: Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում  է աշխարհի ոչ ազատ երկրների թվում և  համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, դա հեռախոսազանգերն են, որոնք, մի քանի րոպե են տևում։ Կա նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ  հիմա գերիներին  ավելի մեկուսացված են լինելու:

Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ  ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է  լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի  և օրենքների խախտումներով, և մենք  չափազանց մտահոգված ենք:

Հյու Հյուիթ: Պարոն Գենսեր, Դուք շատ եք զբաղվել այս հարցերով... Պատանդներին դուրս հանելը շատ նուրբ գործ է։ Եթե չափից ավելի ճնշում գործադրեք, նրան ավելի խորը կմղեք բանտային ցանցի մեջ։ Եթե ոչինչ չասեք, մարդիկ կմոռանան նրա մասին։ Ուստի, ինչպե՞ս եք աշխատում այս հարցով Թրամփի թիմի հետ։ Ո՞վ է բանակցում Ռուբենի և մյուս հայ քրիստոնյաների համար։

Ջարեդ Գենսեր: Հարցին անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակներում։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել  էր Ադրբեջան,  երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ խոսելու, բայց նաև՝ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման կոչ անելու համար։  Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցն է  խոսել Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդականի հետ և  նույնիսկ գրառում արել  այդ զանգի մասին: Նա  բացահայտ ասել է, որ նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և  այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում: Այսպիսով, մենք չէինք կարող ունենալ, իրականում, ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն։

Իմ պատկերացմամբ, Թրամփի վարչակազմը հիմա փնտրում է քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդանշաններ ուղարկելու ուղիներ, որոնք Ադրբեջանի նախագահի  համար հստակ կդարձնեն, որ դա պետք է տեղի ունենա։

Հետևեք մեզ՝ այստեղ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders