Ռոջեր Ֆեդերերը վիրահատվել է
SPORTԱշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Շվեյցարիայում ենթարկվել է ծնկահոդի մենիսկի վիրահատության: Այդ մասին 34-ամյա շվեյցարացի թենիսիստը գրել է ֆեյսբուքյան էջում: Նա վնասվածք էր ստացել անցած շաբաթ, Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից հետո: Ֆեդերերը 1:6, 2:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:
Վիրահատությունն անցել է հաջող: Լիարժեք ապաքինման համար Ֆեդերերից կպահանջվի մեկ ամիս: Նա հրաժարվել է Ռոտերդամի եւ Դուբայի մրցաշարերից: Սպասվում է, որ Ֆեդերերի հաջորդ մեկնարկը կլինի Ինդիան Ուելսի «Մասթերսում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



