Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Թեստ. Ընտրեք նկարը և ըստ դրա կարդացեք, թե ով եք դուք

LIFE

Ընտրեք նկարը և ըստ դրա կարդացեք, թե ով եք դուք:

474744

1. Դուք Փերի եք:

Նուրբ, նրբագեղ, գեղեցիկ: Դուք շատ բարի եք և ընդունակ եք իսկական հրաշքներ գործել: Ընդ որում, կարիք ունեք հոգատարության: Դուք չափազանց թույլ և փխրուն էակ եք, նույնիսկ անպաշտպան: Միշտ ձգտում եք բարուն, կարեկցանքի, խղճահարության, բայց Ձեր ուժերը չեն բավարարում պաշտպանել ինքներդ Ձեզ:

2. Դուք Տրոլ եք:

Անպահանջկոտ, մի քիչ դանդաղկոտ, սիրում եք հասարակ ֆիզիկական աշխատանք: Ձեզ կարող է կործանել չափի զգացողության բացակայությունը: Դուք վստահելի եք, մի քիչ պահպանողական, գերադասում եք միայնությունը: Ձեզ կարող են դնել անզգամ մարդու տեղ:

3. Դուք Ջրահարս եք:

Հմայել, գայթակղել, ծուղակը գցել` դա Ձերն է: Ինչպես ոչ այլ ոք, Դուք կարողանում եք գայթակղել, խելքահան անել: Բայց քչերն են ընդունակ ապրել Ձեզ համար հարազատ դարձած մթնոլորտում: Բացի դրանից, Դուք երբեք կանգ չեք առնի: Դուք կարողանում եք սիրել, բայց չափից շատ եք սիրահարվում:

4. Դուք Ուրվական եք:

Անկշիռ, թեթև, օդային: Ձեզ մոտ միշտ ինչ-որ միտք կա, սովորաբար՝ կպչուն, և ավելի հաճախ՝ միայն մեկը: Հենց դա է ստիպում Ձեզ գործել իրական կյանքում` զսպելով դեպի երևակայության աշխարհ լողալուն: Ոխակալ եք և հնարամիտ:

5. Դուք Պոլտերգեյստ եք:

Նախընտրում եք մնալ ստվերում, չեք ձգտում ճանաչման և փառքի: Բայց և հստակ հասկանալ եք տալիս, երբ ինչ-որ բանից դժգոհ եք: Կարող եք լինել շատ աղմկոտ և շատախոս:  Ձեզ տհաճ մարդկանց հետ նրբանկատ չեք, կոպտում եք նրանց, խանգարում եք ապրել:

6. Դուք Դարձորյակ եք (оборотень):

Ի՞նչը կարող է լինել ավելի լավ, քան հին, բարի որսը: Դուք սիրում եք բնություն, անտառ, և, եթե երկար ժամանակ այնտեղ չեք լինում, տառապում եք: Ձեզ պետք է մաքուր օդ և ազատություն: Կարողանում եք պահպանել նվիրվածություն: Բայց կատաղության նոպայի ժամանակ ունակ եք ջախջախել յուրաքանչյուրին:

7. Դուք Անտառի ոգի եք (леший):

Կենդանիները մարդկանցից ավելի լավն են, դրա համար էլ Ձեր խնդիրն է՝ պաշտպանել յուրաքանչյուր կենդանու մարդկային դաժանությունից: Նույնիսկ  յուրաքանչյուր բույս, ծառ կամ թուփ կարևոր են Ձեզ համար: Դուք մենակյաց եք, բայց չեք ճնշվում դրանից: Ձեր մեջ տականքություն չկա, բայց ավելի լավ է Ձեզ չնյարդայնացնել:

8. Դուք Զոմբի եք:

Հնարավոր է՝ Դուք ունեցել եք բռնակալ մա՞յր: Կամ Դուք սիրահարվա՞ծ եք: Մի բան ճշգրիտ է. Դուք հիմա ինչ-որ մեկի կամքի հնազանդ կամակատարն եք: Եվ դա հակասում է Ձեր սեփական ցանկություններին և մտադրություններին: Սովորեք ապրել այնպես, ինչպես Դուք եք ցանկանում:

9. Դուք Վիշապ եք:

Ձեր փոքրիկ թուլությունը` կիրքը ոսկու և թանկարժեք իրերի նկատմամբ, կարող է դառնալ մեծ դժբախտություն  Ձեզ շրջապատող մարդկանց համար: Դուք խելացի եք, անպահանջկոտ, կարող եք վառվել Ձեր սիրուց: Եվ կարող եք մոխրացնել, վերացնել այն ամենը, ինչը կառուցվել է դարերով:

10. Դուք Տան ոգի եք (домовой):

Դուք անդի աշխարհի ամենախաղաղասեր էակն եք: Բայց միայն այն ժամանակ, երբ Ձեզ լավ են վերաբերվում: Ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե Ձեր, այլ տան նկատմամբ: Փնթի, տան վատ տիրուհիներին Դուք ուղղակի տանել չեք կարող: Այդպիսիներին կսկսեք վնասել, իրերը թաքցնել: Եվ Դուք հավանաբար պաշտում եք կատուներին:

11. Դուք Ջին եք:

Դուք կարող եք կատարել յուրաքանչյուր ցանկություն: Դուք հսկայական հնարավորություններ ունեք: Նրա համար, ում պատկանում է Ձեր սիրտը, կարող եք սարեր շուռ տալ և պալատներ կառուցել: Իսկ եթե սերն անհետանա, Դուք նույն թեթևությամբ կկործանեք ամեն ինչ և կխորտակեք Ձեր նախկին սիրեցյալին:

12. Դուք Սատանա եք:

Ձեր մեջ կենտրոնացած են ամենավատ արատները, և ոմանք Ձեզ համարում են չարիքի մարմնացում: Բայց Դուք, ինչպես ոչ մեկը, հասկանում եք մարդկային հոգեբանությունը և կարող եք բացատրել յուրաքանչյուր արարքի շարժառիթը: Դուք միշտ չէ, որ ղեկավարվում եք շահադիտական շարժառիթներով, ավելի շուտ Ձեզ հետաքրքրում է խաղը:

13. Դուք Վհուկ եք:

Ինչ-որ ժամանակ Դուք մարդ եք եղել, հիմա էլ Ձեր մեջ քիչ չէ մարդկայինը: Բայց Դուք բավականին թանկ եք վճարել ձեռք բերած իմաստության դիմաց: Ձեր ճակատագիրն է` սիրել նրանց, ովքեր ավելի թույլ են Ձեզանից, միշտ լինել առաջնորդ և պատասխանատվություն կրել:

14. Դուք Թզուկ եք:

Դուք շատ աշխատասեր եք: Ավելի ճիշտ, Դուք կարող եք չսիրել աշխատանքը, բայց առանց աշխատանքի չեք կարող: Ձեզ դյութում է աշխատանքի պրոցեսը, և Դուք խանդով եք վերաբերվում դրա արդյունքին: Դուք ունակ եք ավազի սարից ոսկու մի փշրանք գտնել, բայց հարստությունը, որպես այդպիսին, Ձեզ ուրախություն չի պարգևի:

15.Դուք Վամպիր եք:

Չեք սիրում արև և շոգ: Ունակ եք հիպնոսացնել մարդկանց և դեպի Ձեզ ձգել: Համարյա անմահ եք, բայց ոչ՝ անտարբեր: Կարող եք մի քիչ մեծամիտ լինել: Սիրահարվող եք, կրքոտ, թեպետ Ձեր կիրքը վտանգավոր է մարդկանց համար:

16. Դուք Հրեշտակ եք:

Դուք աշխարհի գրեթե բոլոր առաքինությունների մարմնացումն եք: Բարեպաշտ եք, գեղեցիկ և առաքինի: Բայց հենց դա է խանգարում Ձեզ գտնել հարմար զույգ: Դուք չափազանց բարձր պահանջներ ունեք մարդկանց նկատմամբ, թեպետ դա չի խանգարում Ձեզ լինել գթասիրտ:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan