Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
SOCIETYԿոնվերս Բանկը հայտարարում է դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.04.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 10մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 5%, շրջանառման ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Այլ մանրամասներ՝ 010511211
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



