Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար․ Նաիրա Կարապետյան
BLOGՆաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2018թ. ապրիլն էր, Նյու Յորքում մասնակցում էի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին: Այս նկարից շատ կարճ ժամանակ անց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության պատից հանվեց Սերժ Սարգսյանի նկարը, անհետացավ շախմատը, իսկ Զոհրաբ Մնացականյանը դարձավ Նիկոլի Արտաքին գործերի նախարարը, այն նախարարը, ում օրոք «ինչ-որ պետք ա, դա էլ բանակցում էին» ու բանակցում էին «սեփական կետից»:
Նա եղավ այն նախարարը, ում օրոք դրվեց սեղանին 2019թ. բանակցային առաջարկը, որը Նիկոլը համառորեն չի հրապարակում: Նա եղավ այն նախարարը, ում օրոք տասնամյակներ բանակցված փաթեթը դրվեց մի կողմ, ու մենք պարտվեցինք ոչ միայն պատերազմում, այլև դիվանագիտական ճակատում:
Նա եղավ այն նախարարը, ով Արցախի կայացած պետության՝ Արցախի Հանրապետության լեգիտիմ ընտրված իշխանությանն անվանեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ», սկիզբ դնելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի լեգիտիմացմանը պաշտոնական հարթակներում:
Նա եղել է այն նախարարը, ով պատերազմի օրերին մի քանի անգամ 6 ժամից ավել «բանակցել է» հրադադարի համար և չի կարողացել պնդել հայկական շահը:
Նա եղել է այն նախարարը, ով հրաժարականից հետո որևէ բառ չի խոսել, չի զղջացել, չի փորձել շտկել իրավիճակը:
Հիմա, երբ բոլոր նախկին աննահանջ բանակցողները պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված 2019թ. փաթեթը հանրայնացնել, հանկարծակիորեն Զոհրաբ Մնացականյանը նշանակվում է Հայաստանի Դիվանագիտական դպրոցի տնօրեն:
Սա ոչ այլ ինչ է, քան պաշտոն՝ լռության համար:
Հ.Գ. Տեսնես փայլուն բանակցային ուղի տարած Սերժ Սարգսյանի նկարը Զոհրաբ Մնացականյանն անձա՞մբ է հանել պատից, գուցե շախմատն էլ այրել կողքի բուխարիում:
Հ.Հ.Գ. Տեսնես այսուհետ ի՞նչ են կրթելու Դիվանագիտական դպրոցում…
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



