Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


Երբ է տղամարդը դավաճանում

LIFE

Ինչպես ասում են` ոչինչ այս աշխարհում հենց այնպես չի լինում: Պարզվում է` անհավատարմությունն ունի զարմանալի շարժիչ ուժ, որին կուլ են գնում բոլոր տղամարդիկ: Մի՛ հուսահատվիր. եթե իմանաս` ինչպես է դա գործում, կարող ես քո տղամարդուն հեռու պահել գայթակղությունից:

Ըստ Բեթանի Հայթմանի

Սիրած մարդու դավաճանությունը մեզ խոր ցավ է պատճառում: Ամենասարսափելին այն է, որ չես հասկանում` ինչը կարող էր նրան նման քայլի մղել. չէ՞ որ հասկանալու դեպքում կկարողանայիր որևէ բան փոխել: Այսպես` վերջերս «Հորմոններ և վարքագիծ» ամսագրում տպագրված ուսումնասիրությունը պարզել է, որ օրգանիզմում կենսաբանական հետաքրքիր շարժ է տեղի ունենում, որն էլ հանկարծակի կերպով տղամարդուն ավելի դյուրազգաց է դարձնում` մղելով անհավատարմության:

Ըստ հետազոտողների` երբ տղամարդը նոր ու գրավիչ կնոջ է հանդիպում, նրա տեստոստերոնի (արական հորմոն) մակարդակը վայրկենապես բարձրանում է` հուզական մեծ ալիք ստեղծելով: «Այս դեպքում տղամարդկանցից շատերն ինտիմ զգացողություն են ապրում, նույնիսկ կարող են սեր զգալ այդ կնոջ հանդեպ,- ասում է Քրիստոֆեր Ռայանը, որն ուսումնասիրությունը վերլուծել է իր համահեղինակած` «Սեքս արշալույսին...» գրքում: - Այս զգացողությունը կարող է նրա մոտ այդ կնոջ հետ անկողնում սեքսի տարբեր դիրքեր փորձելու ցանկություն առաջացնել»:

Բնականաբար, չես կարող նրա տեստոստերոնի բարձրանալը կանխել, եթե նրա աշխատավայրում նոր աղջիկ են ընդունել, կամ էլ շենքում մի սիրունիկ հարևանուհի է հայտնվել: Բայց կարող ես չեզոքացնել վտանգը: «Եթե անընդհատ փոքրիկ հնարքների դիմես, որոնք ոչ միայն նրա տեստոստերոնն են բարձրացնում, այլև հաճելի զգացողությունների համար պատասխանատու հորմոնը` դոպամինը, նա մշտապես կհարմարվի քո «հավելյալ մատուցվող» ծառայություններին»,- ասում է հարաբերությունների թերապևտ Պատրիսիա Լավը: Հետագայում, երբ որևէ հմայիչ կնոջ ազդեցության տակ ընկնի, միևնույն է, ձեր հարաբերություններից ավելի հզոր, ավելի հուզական ու տպավորիչ բան չի զգա: Խորհրդակցելով լավագույն բժիշկների և հոգեբանների հետ` բացահայտել ենք տղամարդկանց հորմոնների վրա ազդելու 4 անհավանականորեն պարզ միջոց:

Ինչպես արթնացնել նրան. Cosmo-ի խորհուրդը

«Տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի ամենաբարձր մակարդակը վաղ առավոտյան է լինում` մոտավորապես ժամը 5-6-ի սահմաններում»,- ասում է Ռիդուան Շաբսայը` Տղամարդկանց առողջության միջազգային կազմակերպության նախագահը: Ուրեմն զարթուցիչն ավելի վաղ ժամի վրա դիր, որպեսզի հասցնես ճիշտ ժամանակին գործի անցնել: Բոնուս. հրաշալի սեքս է ստացում, երբ այս հորմոնն իր գագաթնակետի վրա է. այս ժամանակ նա ավելի գրգռված ու ագրեսիվ է: Եվ պետք է դա անել պարբերաբար: Շաբաթական մեկ անգամը ճշգրիտ հաշվարկ է: «Եթե գործի դնես այս հնարքը, նա մեխանիկորեն քեզ կկապի բարձր տեստոստերոնի պարգևած հրաշք զգացողության հետ»,- ասում է Լավը:

Գովեստի խոսքեր ասա

Կարևոր չէ` որքան զարգացած է ընկերդ: Ամեն անգամ նրան հիացմունքի խոսքեր ասա. դրանից նրա սիրտը կսկսի բաբախել կրծքի տակ: «Ապացուցված է, որ անձին ուղղված գովեստի խոսքերը բարձրացնում են տղամարդու տեստոստերոնի մակարդակը»,- ասում է ուրոլոգ Ռոն Կունը: Այնպես որ, եթե աշխատանքում հաջողության է հասել, քեզ համար ընթրիք է պատրաստել, անկողնում իսկական փոթորիկ է արել, կամ պարզապես ջինսե տաբատը նրան շատ է սազում, անպայման ասա այդ մասին: Այդ մի քանի բառը կարող է դրականորեն ազդել ձեր 
զգացմունքների վրա:

Սիրախաղ արա մեկ ուրիշի հետ

Սպորտը տեստոստերոնի հրաշալի խթանիչ է, և դա պատահական չէ. մրցակցությունը տղամարդկային հորմոնի համար մեծ շարժիչ ուժ է: Բարեբախտաբար, նրան ձեռնոց նետելու համար կարիք չկա դեմ առ դեմ բասկետբոլի կամ ֆուտբոլի դաշտ դուրս գալ (չնայած` դա էլ կարող ես փորձել): «Երբ տղամարդը զգում է, որ քո ուշադրությունը շեղել է մեկ այլ տղամարդուց, նրա ներսում հուզմունքի ալիք է բարձրանում»,- ասում է Լավը: Հաջորդ անգամ, երբ միասին որևէ տեղ եք գնում, մի փոքրիկ սիրախաղ բեմադրիր, հետո վերադարձիր և նստիր նրա կողքին: Երբ նա զգա, որ դու, այնուամենայնիվ, նախընտրեցիր իրեն, հուզմունքից ու հաճույքից կմարի:

Թող` գուշակի

Հարաբերությունները պարբերաբար նորույթներով համեմելը տղամարդու ուղեղում կբարձրացնի դոպամինի մակարդակը: «Նորույթը կարող է լինել անկողնու նոր դիրքը կամ երեկոյան զբոսանքների գաղափարը»,- ասում է Լավը: Ինչպես տեստոստերոնը, դոպամինը նույնպես տղամարդու վրա մեծ ազդեցություն ունի. այս հորմոնը նույնիսկ ավելի սերտորեն է կապված ռոմանտիկ հաճույքների հետ: Քեզ հետ ժամանակ անցկացնելիս որքան բարձր լինի դոպամինը, այնքան ուժգին կլինի քո հանդեպ նրա սիրահարվածությունը: Սովորություն դարձրու շաբաթվա կտրվածքով թարմ գործողություններ ձեռնարկելը: Երեքշաբթի օրը նոր ու հետաքրքիր կրծկալ հագիր և հնարավորություն տուր նրան գնահատել դա: Հաջորդ օրն առաջարկիր որևէ նոր ֆիլմ դիտել միասին: Այսպես կամրապնդես հարաբերություններդ և միաժամանակ կակտիվացնես նրա հորմոնները:

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds