Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


7 տարեկանում ինքս էի խնդրում, ասում էի՝ ուզում եմ ֆուտբոլ խաղալ, գրանցեք ինձ, ինձ դուր էր գալիս դաշտում խաղալ, գոլ խփել․ Ռոման Բերեզովսկի

SPORT

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«В мире спорта» հանդեսի հատուկ թղթակից Ալեքսանդր Կոսյակովը զրուցել է Ռոման Բերեզովսկու հետ, ով ռուս ֆուտբոլասերներին հայտնի է իր ելույթներով ռուսական թիմերում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», մոսկովյան «Տորպեդոյում» և «Դինամոյում», ինչպես նաև մերձմոսկովյան «Խիմկիում»։ Սակայն ամենից շատ նրան հարգում և սիրում են Հայաստանում, որի ազգային հավաքականում նա անցկացրել է 94 հանդիպում։

Հարցազրույցում խոսվել է Բերեզովսկու երկար ու բարդ ֆուտբոլային ճանապարհի մասին, այն մարդկանց, ովքեր ձևավորել են նրա անձը, այն դժվարությունների, որոնք կոփել են նրա բնավորությունը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է նա դարձել 11 մետրանոցների «հետ մղող»։ Նա հիշել է նաև հանդիպումները Ֆյոդոր Չերենկովի և Ռաուլի հետ։

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

— Դու ապրել ես հայկական ընտանիքներով շրջապատված, կլանել ես նրանց կենցաղը, մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները, խոսում ես հայերեն՝ ինչպես քո մայրենի լեզվով։ Ինձ թվաց, թե հարցազրույցներ տալիս ժամանակ ես վատնում՝ ճիշտ արտահայտություններ ընտրելու վրա։ Դու ի՞նչ ես կարծում, այդ քո հայերենն է խանգարում, որ ռուսերենով ավելի հստակ արտահայտվե՞ս։

— Ո՛չ։ Պարզապես ես Մոսկվայում ապրողի պես արագ չեմ խոսում (ծիծաղում է)։ Իսկ ռուսերենիս հետ ամեն ինչ կարգին է։ Ծննդյանս օրից այդ լեզվով եմ խոսում, ու որևէ խնդիր չունեմ։

— Իսկ ո՞րտեղից քեզ այդքան բարձր հասակ։ Քո հայրիկը բարձրահասա՞կ էր։ Ես մի մանկական թիմի լուսանկար եմ տեսել, որտեղ տղա Ռոմա Բերեզովսկին բոլորից փոքրիկն է, այն էլ՝ դարպասապահ։

— Այո՛, այդպիսի նկար կա, առաջինը դու չես նկատել (ծիծաղում է)։ Հայրս բարձրահասակ էր, բայց ես ու եղբայրս գերազանցել ենք նրան։ Ես 1 մետր 88 սմ եմ, եղբայրս՝ երեք սանտիմետրով կարճ։ Ես շատ բարձրացա հասակով 14-ից 16 տարեկանում։ Ինչ վերաբերում է այդ լուսանկարին, այնտեղի բոլոր տղաները 1973 թ․ ծնված են, ինձնից մեկ տարով մեծ։

 

— Այդ թիմից ինչ-որ մեկը ևս կարողացա՞վ աճ գրանցել։

 

— Համլետ Մխիթարյանը, բայց դա Հենրիխի հայրը չէ, ուղղակի համանուն է։

— Դու «Զենիթում» խաղացել ես Սարգիս Հովսեփյանի հետ։ Բայց երիտասարդ ժամանակ մեկ տեղում չե՞ք հանդիպել։

— Ո՛չ։ Նա ինձնից երկու տարով մեծ է։ Մենք առաջին անգամ հանդիպեցինք «Զենիթում», հետո միասին էինք հավաքականում։

— Կարդացել եմ, որ քո եղբայր Ալեքսանդրը մեծ դեր է ունեցել քո՝ որպես ֆուտբոլիստ կայանալու մեջ։

— Ֆուտբոլ մտնելու երկու փուլ եմ ունեցել։ Առաջինը՝ երբ 7 տարեկան էի։ Ինքս էի խնդրում, ասում էի՝ ուզում եմ ֆուտբոլ խաղալ, գրանցեք ինձ։ Այդ ժամանակ ինձ դուր էր գալիս դաշտում խաղալ, գոլ խփել, ստեղծել։ Այդ ամենը տևեց մոտ մեկուկես տարի։ Հետո, կարծեմ, դպրոցում ուսման երկրորդ հերթ էի անցել ու թողեցի ֆուտբոլը։ Այսինքն՝ մի դադար եղավ։ Իսկ եղբայրս այդ ժամանակ սովորում էր Երևանում՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Նրա ընկերներից մեկը սկսեց մարզել 1973 թ․ ծնվածների թիմը, ու եղբայրս ինձ էլ տարավ։ Սկզբում էլի դաշտում էի խաղում, բայց մի պահ մեր դարպասապահը թույլ խաղ ցուցադրեց, ինչի պատճառով ինձ կագնեցրին դարպասում։ Ես էլ միանգամից սկսեցի ինձ լավ դրսևորել, ինձ էլ ասացին, որ լավ է ստացվում։ Մանկական ֆուտբոլում տեխնիկան ու հատուկ հմտությունները չէ, որ կարևոր են, այլ՝ անվախությունը, դուրս գալը գնդակին ընդառաջ, նետվելը դիմացինի ոտքերին և այլն։ Այսպես էլ դարձա դարպասապահ։

Հետևեք մեզ՝ այստեղ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding