Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1904- թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:

1918–Օսմանյան կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։

1994– Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։

2005-տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

2005-Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առևտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:

2006-ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

2015-Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

2018-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են: Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։

ԱՇԽԱՐՀ

571 -ծնվել է արաբ միակրոնության քարոզիչ Մուհամեդը, որը հանդիսանում է իսլամի կենտրոնական դեմքերից մեկը։

835 -վախճանվել է ճապոնացի քարոզիչ, ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։

1370 -սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։

1500 -Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։

1509 -հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։

1529 -Իսպանիան և Պորտուգալ իան կնքել են Սարագոսյան պայմանագիրը, համաձայն որի, արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։

1658 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելլին։

1707 –ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1724– ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը։

1737 - Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։

1838 - Նյու Յորք է ժամանել «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն էր, որն անցել էր Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։

1850 –վախճանվել է էստոնացի բանասեր, գրող և ֆիզիկոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը։

1870– ծնվել է ռուս հեղափոխական գործիչ, բոլ շևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար Վլադիմիր Լենինը։

1889 -ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։

1899 –ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

1904 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։

1915–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։

1937– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

1941 -հիմք ընդունելով 1937 թվականի հետազոտությունները՝ Ա. Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։

1943 -Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալ յուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։

1952 -35 միլիոն ամերիկացի դիտել է Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։

1964-Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության ստեղծման մասին։

1969-ԱՄՆ-ի Խյուստոնում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։

1992– Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ։

2005 -Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive