Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կհնչի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան
CULTUREԴմիտրի Շոստակովիչի յոթերորդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան կհնչի Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հերոսության և փառքի ութսուն տարի» համերգը տեղի կունենա մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում: Սիմֆոնիան կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է շրջափակված Լենինգրադում 1942 թվականին։ «Լենինգրադյան» սիմֆոնիան դարձել է պաշարված քաղաքի դիմադրության խորհրդանիշը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



