Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. Նաիրի Սարգսյան
BLOG«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին ՀՀ օրենքը։
Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ։
Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ այս անհեթեթ օրենքը չեղարկված չէ։ Մեր կողմից առաջ քաշած պայմանները մնում են ուժի մեջ։
Շարունակում ենք պնդել, որ այս օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, քաղաքացիների բանկային գաղտնիքին տիրանալու, դրա վրա «խաչ քաշելու» և ՀՀ քաղաքացիների վրա հավելյալ հարկային բեռ սահմանելու համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։
Այս օրենքը, ամենաշատն ազդում է սոցիալապես առավել խոցելի խավի վրա։
ՀՀ քաղաքացիները չե’ն կրելու այս հարկային բեռը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



