Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով․ Աբրահամյան
BLOGՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով:
Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ` հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը:
Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ:
Այնպես որ, իշխանության հետևողականությունն Արցախի հանձնում արդարացնելու ու Ցեղասպանության թեման ուրանալու առումով ոչ միայն չեն կանխում մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլ Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



