Փաստեր Հին Եգիպտոսի մասին
LIFE- Եգիպտական հինավուրց բուրգերից շատերը կառուցվել են որպես փարավոնների ու նրանց ընտանիքների տապանաքարեր: Եգիպտոսում մոտ 130 բուրգեր են հայտնաբերվել:
- Հետմահու կյանքը շատ կարևոր էր եգիպտացիների համար: Նրանք հավատում էին, որ եթե պահպանեն մահացած մարդու մարմինը, որը անում են մումիացման միջոցով, նրանց հոգին մահվանից հետո հավերժ կապրի:
- Քեոփսի բուրգը Գիզայում ամենամեծ եգիպտական բուրգն է: Այս անկրկնելի կառույցը ԱՄՆ-ի Էմփայը Սթեյթ շենքերից 16 անգամ մեծ է կշռով:
- Եգիպտացի և՛ կանայք, և՛ տղամարդիկ շպարվում էին: Աչքերի ներկը սովորաբար կանաչ էր (պատրաստված պղնձից) կամ սև (պատրաստված կապարից): Նրանք հավատում էին, որ բացի արևից պաշտպանելուց շպարը ունի կախարդական բուժիչ ուժ:
- Հին եգիպտական մումիայի գլանափաթեթները չփաթաթած վիճակում կարող էին 1.6 կմ ձգվել:
- Եգիպտական այբուբենը բաղկացած էր 700 հիերոգլիֆներից:
- Հին եգիպտացիները հավատում էին ավելի քան 2000 աստվածության: Նրանք ամեն ինչի Աստված ունեցել են վտանգներից մինչև տնային ախատանքները: յուրաքանչյուրը պատասխանատու էր տարբեր երևույթների համար, և պետք է բոլորին երկրպագեին, որպեսզի կյանքը հավասարակշռության մեջ լիներ:
- Կատուները համարվում էին սուրբ կենդանիներ: Ասում են, որ շատ ընտանիքներ կատու էին պահում որպես ընտանի կենդանի և հավատում էին, որ այն տնային գործերին հաջողություն կբերի:
- Հին եգիպտացիները սիրում էին խաղալ սեղանի խաղեր: Հայտնի խաղերից մեկը կոչվում էր «Սենեթ»: Այն խաղացել են 2000 տարի շարունակ: Խաղը հետևյալն էր. շպրտում էին փայտի կտորներ (այնպես, ինչպես մենք զառերը), որպեսզի տեսնեն, թե քանի քայլ է առաջ գնալու խաղացողը իր խաղաքարով:
- Հին եգիպտացիներն են հայտնաբերել շատ իրեր, որ մենք մինչև այսօր օգտագործում ենք՝ թուղթը, գրիչները, փականներն ու բանալիները, ատամի մածուկը:




1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
3
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



