Մեծ հաջողության հասած ամենաանհաջող կանայք. լուսանկարներ
LIFEWnews.am-ը գրում է.
Համառություն և աշխատասիրություն: Հաջողության հասնելու ահա երկու գլխավոր պայմանները։ Պատմությանը հայտնի ամենահաջողակ մարդիկ այս հատկությունների շնորհիվ կարողացել են հաղթահարել ամենամեծ անհաջողությունները և հասնել իրենց նպատակին:
Wnews.am-ն առանձնացրել է մեծ հաջողության հասած «ամենաանհաջողակ» կանանց, շատերը նրանց հանդիպած անհաջողություններից հետո թևաթափ կլինեին և այլևս ոչինչ չէին ձեռնարկի: Շատերը, բայց ոչ նրանք:

Ջոնա Ռոուլինգ. Հենց նոր ամուսնալուծված Ռոուլինգը, ով խոսովանում է, որ չափազանց ճնշված էր և չգիտեր ինչպես է միայնակ մեծացնելու երեխային, հին գրամեքենայի վրա հավաքում էր Հարի Փոթերի մասին իր առաջին գիրքը՝ գիշերները երազելով համաշխարհային ճանաչման մասին: Ռոուլինգը 12 մերժում է ստանում, մինչև խմբագիրներից մեկը որոշում է նայել նրա ձեռագիրը՝ ընկերաբար խորհուրդ տալով աշխատանք գտնել, քանի որ «մանկական գրքերն այլևս չեն վաճառվում»: Եթե Ռոուլինգը 12 մերժումներից հետո թևաթափ լիներ, աշխարհը երբեք չէր իմանա հրաշագործ տղայի մասին: Թեպետ Ջոնա Ռոուլինգը համառության առումով ռեկորդակիր չէ: Սթիվեն Քինգի «Քերի» սիրավեպը խմբագիրները մերժել են 30 անգամ: Ի դեպ Ջոնա Ռոուլինգը Forbes-ի ցուցակում առաջատար գրողներից է, տարեկան վաստակելով՝ 300 մլն դոլար, նրա կարողությունը 4,5 մլրդ դոլար է:

Օփրահ Ուինֆրի. Հիմա նրա անունը բոլորը գիտեն, արդեն 25 տարի սեփական թոք-շոուն վարող Օփրահն վստահ է. «Հաջողության համար քեզ միայն դու ես պետք»: 2007-2010թթ անընդմեջ Forbes-ի ցուցակում նա ընդգրկվել է որպես ԱՄՆ ամենահեղինակավոր կին: 32 տարեկանում վաստակել է իր առաջին միլիոնը: 2015-ի տվյալներով Օփրահի կարողությունը կազմում է 3 մլրդ: Նա պատմության մեջ առաջին և միակ սևամորթ միլիարդատեր կինն է: Իսկ սկսվել է ամեն ինչ, երբ Օփրահն WJZ հեռուստաընկերությունից հեռացվեց հաղորդման ցածր վարկանիշի պատճառով, խմբագիրը խորհուրդ տվեց նրան փոխել գործը և նիհարել: «Սա իմ առաջին անհաջողությունն էր: Վիրավորանքից ես չէի կարողանում շնչել»,-պատմում է Օփրահն,- ես գիտեի , որ հաջողության ոչ մի գաղտնիք էլ չկա, ուղղակի պետք է շատ աշխատել, ինչպիսի մեծ երազանք էլ դու ունենաս, միակ բանը, որ պետք է անել, աշխատելն է ՝անկախ ամեն ինչից: Յոթ տարի անց ես վերադարձա և ստեղծեցի իմ շոուն, որը հեռարձակվում է 146 երկրներում և եթերում է արդեն 25 տարի»:

Չունենալով որևէ հովանավոր՝ հարուստ ծնողներ, ամուսին, սիրեկան, Spanx կանացի սպիտակեղենի բրենդի հիմնադիր 29-ամյա Սառա Բլեյկլին, ներդնելով ընդամենը $5000, 13 տարի անց վաստակեց իր առաջին միլիարդը: Սառան որոշել էր փաստաբան դառնալ, բայց երկու անգամ էլ չկարողացավ հանձնել քննությունները:
«Ստիպված էի աշխատել ընկերություններից մեկում որպես օպերատոր: Դա ձանձրալի աշխատանք էր»,- հիշում է նա:
«Երբ որոշեցի բացել իմ ընկերությունը, բոլորն ինձ խելագարի տեղ էին դնում, հատկապես ծնողներս, հայրս ասում էր, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի: Ինձ հետ ոչ ոք չէր ուզում աշխատել: 99% ինձ մերժում էին, ասելով, որ կանացի ներքնազգեստ արտադրող ընկերությունները չափազանց շատ են, որ ես կարողանամ դիմանալ մրցակցությանը»: Այնուամենայնիվ, Սառա Բլեյկլին հավատում է իր գաղափարին և հանկարծ ստանում իր առաջին պատվերը:
«Երբ քեզ ասում են ոչ, դա ոչինչ չի նշանակում»,-ասում է նա: Հիմա Spanx սպիտակեղենը վաճառվում է 11 500 խանութներում, աշխարհի 40 երկրներում: Forbes ամսագիրը Սառա Բլեյկլին ներառել է Աշխարհի ամենահեղինակավոր 100 կանանց շարքում:




