Ցեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան
SOCIETY«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ցեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության սոսկալի էջերից է՝ իրականացված Օսմանյան կայսրությունում 1915 թվականին՝ մոտ 1,5 միլիոն հայերի նկատմամբ կոտորածով, տեղահանությամբ ու անասելի դաժանություններով։ Ճշմարտությունն ու արդարությունը պահանջելը մեր իրավունքն է՝ հանուն մեր նախնիների հիշատակի, հանուն պատմական արդարության վերականգնման և հանուն նրա, որ նման ոճիր այլևս երբեք չկրկնվի որևէ ժողովրդի հանդեպ։
Մենք պահանջում ենք՝
• Ցեղասպանության համաշխարհային ճանաչում
• Թուրքիայից պաշտոնական ներողություն և պատասխանատվություն
• Հայ ժողովրդի պատմական հողերի և իրավունքի վերականգնում
Չնայած ցեղասպանությունների դատապարտման ուղղությամբ ձեռնարկված միջազգային ջանքերին, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը՝ ոչ միայն վիրավորանք հասցնելով ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակին, այլև՝ քաղաքակիրթ միջազգային հանրության արդարացի պահանջին:
Հիշում և պահանջում ենք, չենք մոռանում։ Ցեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



