Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները. Մհեր Ավետիսյան
BLOGՄայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, մեր բոլոր հերոս պապերի ու տատերի հիշատակը պատվելու համար առաջարկում եմ միավորվել ու կազմակերպել քայլերթ դեպի մեր քաղաքների ու գյուղերի Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) հուշահամալիրներ։
Յուրաքանչյուրս կարող ենք մեզ հետ վերցնել մեր հերոս ազգականների նկարները, ծաղիկներ կամ Հայրենիքի դրոշ՝ այս օրը դարձնելով անմոռանալի ու խորհրդանշական։
Այս քայլերթը կլինի ոչ միայն հարգանքի տուրք մեր նախնիներին, այլև հաղթանակով կոգեշնչի նրանց ապագա սերունդներին։
Միասին կհարգենք զոհվածների հիշատակը րոպեի լռությամբ ու կշարունակենք փոխանցել հայրենասիրության ու հերոսության պատմությունները։
Հրավիրում ենք բոլորիդ՝ ընտանիքներով, ընկերներով, դպրոցականներով ու հասարակական կազմակերպություններով, միասին ստեղծելու այս մեծ օրվա հանդիսավոր ու միասնական տոնակատարությունը և այդ ամենը հրապարակել սոցցանցերում՝ «Սերունդների հիշողություն» վերնագրով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



