Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


Արցախցիների բնակվարձի ծրագիրը դադարեցվում է, ինչ խնդիրների առաջ են կանգնելու նրանք. պաշտոնական թվեր, վիճակագրություն, ինչու գոնե ժամանակավորապես չի տրամադրվի 40 հազար դրամը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտոնական տվյալներով, Արցախի Հանրապետության անկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ է բռնի տեղահանվել 115,073 անձ: Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Արցախից բռնի տեղահանվածների բնակության և այլ սոցիալական խնդիրները լուծված չեն, փոխարենը կառավարությունը դադարեցնում է բնակարանային վարձի համար նախատեսված՝ 40+10 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը:

Tert.am-ը փորձել է պարզել՝ ինչ խնդիրների առաջ կկանգնեն արցախցիներն աջակցության ծրագիրը դադարեցնելուց հետո, պաշտոնական ինչ վիճակագրություն կա նրանց հետ կապված, ինչու չի աշխատում բնակապահովության աջակցության ծրագիրը, ինչու չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և այլ խնդիրներ՝ կապված նրանց հետ:

Եվ այսպես Tert.am-ը գրավոր հարցումով դիմել է ՀՀ ԱԱԾ՝ պարզելու համար, թե քանի Արցախից բռնի տեղահանված է արտագաղթել այս ընթացքում ՀՀ-ից:

«ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115,073 անձ: ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, 14.04.2025 թ դրությամբ, հիշյալ անձանցից 11,403-ը մեկնել է ՀՀ-ից: Ներկայում ՀՀ-ում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 103,670 քաղաքացի»,- Tert.am-ին հայտնել են ԱԱԾ-ից:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շրջանառել է Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրեր, որոնց շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրամադրում է 3-5 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար: Միևնույն ժամանակ, ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ստացած բռնի տեղահանվածները:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անձնագիր ունեցողներն ի սկզբանե համարվել են ՀՀ քաղաքացիներ, սակայն բռնի տեղահանումից հետո նրանց տրվեց, այսպես ասած, փախստականի կարգավիճակ, և նրանք այլևս ՀՀ քաղաքացի չեն համարվում:

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պարզելու՝ քանի հավաստագիր են արդեն իսկ ձեռք բերել բռնի տեղահանված մեր հայրենակիցները և քանիսն են իրացվել դրանցից:

«Գործում է ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 3,946 անձի, որից իրացվել է 3,480-ը:

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանքի բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 865 անձի, որից իրացվել է 63-ը»,- ասված է նախարարության պատասխանում:

Միևնույն ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Tert.am-ին հայտնել են, որ այս պահին գործում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը (40+10) և տրամադրման կարգը հաստատելու մասին ծրագիրը (ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշում), որի շրջանակում աջակցություն է տրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այլ ոչ թե ընտանիքներին. աջակցություն է ստանում ամսական միջինում շուրջ 105 հազար հայրենակից:

Ուշագրավ է՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ-ում ներկայումս բնակվում է 103,670 բռնի տեղահանված քաղաքացի, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 105 հազար բռնի տեղահանված:

Իսկ թե ինչ աջակցության ծրագիր կգործի 40+10 հազարի փոխարեն, նախարարությունից հայտնել են. «Տեղեկացնում ենք նաև, որ 2025 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին N 1833-Լ որոշումը, որի շրջանակում նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել շուրջ 51,000 անձի»:

Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնել են, որ  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների համար կգործի հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը:

«Դրանով առաջարկվում է դեռևս 2024 թ.-ին սահմանված բոլոր միջոցառումներին զուգահեռ՝ լրացուցիչ  միջոցառում ԼՂ բռնի տեղահանված և որոշակի անապահովության շեմ ունեցող ընտանիքների համար։ Անապահովության գնահատման կարգը և այդ համակարգում ընտանիքի կազմի որոշումը իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներով սահմանված դրույթներով։ Այն ընտանիքները, որոնք հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և կբավարարեն նախագծով ներկայացված չափանիշներին, կարող են դառնալ այս լրացուցիչ միջոցառման շահառու։ Հասանելի տվյալների վերլուծության արդյունքում գնահատվել է, որ նախագծով առաջարկված անապահովության շեմով ընտանիքների թիվը չի գերազանցի 3,000-ը»,- հայտնել են նախարարությունից:

Քանի որ անընդհատ շահարկվում է, թե արցախցիներ կան, որ այստեղ բնակարաններ ունեն և նրանց տրվում է աջակցություն,Tert.am-ը փորձեց պարզել, թե բռնի տեղահանվածներից քանիսն ունեն տուն և կամ բնակարան ՀՀ-ում, սակայն Կադաստրի կոմիտեցի Tert.am-ին տեղեկացրեցին, որ նման վիճակագրություն չի վարվում:

Տաբեր քննարկումների, հանդիպումների ժամանակ կառավարության տարբեր անդամներ, օրինակ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը և այլք, նշում են, թե 40+10 հազար աջակցության ծրագիրը հանում են, որ արցախցիները բնակարաններ ձեռք բերեն: Աննա Ժամակոչյանը քննարկումներից մեկի ժամանակ հայտարարեց, թե կան արցախցիներ, որ 5 մլն դրամ աշխատավարձ են ստանում: Նա մասնավորապես հայտարարել էր, թե 7,777 արցախցի ունեն աշխատանք և ստանում են բարձր աշխատավարձ՝ 200 հազարից 5 մլն դրամ:

Tert.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից փորձել է հասկանալ, թե ինչ ասել է բարձր աշխատավարձ և քանի՞ արցախցի է բարձր աշխատավարձ ստանում, ինչի մասին մատնանշել էր փոխնախարարը:

ՊԵԿ-ը նախ նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում «բարձր աշխատավարձ» հասկացություն սահմանված չէ և ապա տրամադրել է տվյալներ, ըստ որոնց՝ 2025 թ-ի փետրվար ամսվա եկամտային հարկի հաշվարկների արդյունքներով 8,070 Արցախից բռնի տեղահանված անձ ստացել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ, իսկ 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացել են Արցախից տեղահանված 14,041 անձ: 500 հազար դրամ և ավել աշխատավարձ ստացել է Արցախից տեղահանված 1,348 անձ:

«Հարկ է նշել, որ Արցախից տեղահանված ֆիզիկական անձինք, բացի վարձու աշխատող լինելը, հաշվառված են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ՝ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կազմակերպության մասնակից և կամ տաքսի ծառայություն մատուցող անձ: ԼՂՀ-ից տեղահանված և ՀՀ-ում վարձու աշխատող հանդիսացող անձանց բաշխվածությունն ըստ ԱՎՈւՄ-ի միջակայքերի՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ՝ 1,052, 1 մլն դրամից ավել մինչև 2 մլն դրամ՝ 245, 2 մլն դրամից ավել մինչև 5 մլն դրամ՝ 49, 5 մլն դրամից ավելի՝ 2»,- հայտնել են ՊԵԿ-ից:

Նշենք նաև, որ արցախցիներին մեղադրում են ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու մեջ, սակայն ինչպես վերը նշեցինք, նրանք ի սկզբանե ունեցել են ՀՀ քաղաքացիություն: Այդուհանդերձ, արցախցիները դժգոհում են, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս անձնագրում որպես նրանց ծննդավայր նշվում է Ադրբեջանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Tert.am-ը դիմել էր ՆԳՆ՝ պարզելու թե ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած բռնի տեղահանված մեր քաղաքացիների անձնագրում ծննդավայրը նշում Ադրբեջան: ՆԳՆ պարզաբանումը՝ այստեղ:

ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնել են նաև, որ բռնի տեղահնված 8,052 քաղաքացու շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Փաստացի մայիսի մեկից արդեն իսկ դադարեցվել է բնակարանային վարձի համար տրվող աջակցությունը: Արցախահայերի սոցիալական խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծում տալու համար ստեղծվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը մի քանի հանդիպումներ է ունեցել փախվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և մեկ հանդիպում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանի հետ: Խորհրդի անդամները հանդիպումների ժամանակ նշել են, որ նախ պետք է արցախցիների բնակարանային հարցը լուծեն, հետո աջակցության ծրագիրը հանեն, սակայն կառավարությունը պնդում է՝ 40+10 հազար աջակցություն չի լինելու: Փոխվարչապետի հետ վերջին հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 ամիս կտրամադրեն 40 հազար դրամ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի:

Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ խոստումից հետ է կանգնել կառավարությունը, պայման են դրել՝ Ազատության հրապարակում տեղակայված Խորհրդի վրանը հանել:

Նրա խոսքով՝ ծրագիրը չգործելու դեպքում խնդրի առաջ են կանգնելու արցախցիները:  «Դեռևս հունվարին ներկայացրել ենք առաջարկություններ, հանդիպում ենք ունեցել ԱՍՀ փոխնախարար Աննա Ժամակոչյանի հետ ու հիմնավոր փաստարերով ներկայացրել ենք, որ իրենց աջակցության ծրագրերը տապալված են: Բնակարանային ծրագրի վերաբերյալ ենք շատ խոսել: Տեղեկացրել ենք, որ այն արցախցիները, որոնք սև ցուցակում են գտնվում, չեն կարող սերտիֆիկատներն օգտագործեն և այլ բազմաթիվ խնդիրներ»,- ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով՝ պատրաստակամություն են հայտնել քննարկել դեռ այն ժամանակվանից սկսած,  բայց, ցավոք սրտի, մինչ օրս հարցերի լուծում չի եղել, երեք անգամ էլ հանդիպել են փոխվարչապետի հետ:

«Իրենք հետևյալն են ասել՝ պատրաստակամ ենք քննարկել, եթե վրանը հանեք: Վերջին հանդիպման ժամանակ էլ գրասենյակի պատասխանատուի հետ ենք հանդիպել մեր առաջարկությունները նորից ներկայացրել: Նրանք պնդել են՝ եթե այս ձևաչափով եք շարունակելու, մենք երկու ամիսը չենք երկարաձգելու, այսինքն այդ 40 հազար դրամներն էլ հիմա չեն լինելու: Նրանք հիմնավորում են, թե վրանը պահում ենք:

Մենք ներկայացրել ենք, որ վրանը կապ չունի, դա արցախցիների հետ հանդիպման համար է: Փաստացի ունենք իրավիճակ՝ մեկ ամիս է՝ փաստացի այստեղ ենք ու շոշափելի արդյունքներ չունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան՝ արցախցիները դժգոհում են, որ խնդիրներ են առաջանում նույնիսկ նոր ծրագրին դիմելու համար, նա ասաց. «Երբ փոխվարչապետին ներկայացրել ենք, որ նույնիսկ ծրագրերին դիմելուց է խնդիրներ առաջանում, ծրագիրը խճճված է, կոռուպցիոն ռիսկեր էլ է իր մեջ պարուանկում, նրանք ասել են՝ քննարկենք: Մենք ասում ենք՝ արդեն դուք ունեք կառավարության կողմից որոշում, ճիշտ չի քննարկելը, եկեք ողջամիտ ժամկետով երկարացնենք այս աջակցության ծրագրերը, ու մենք պատրաստ ենք կամավորության սկզբունքով ձեզ հետ աշխատանենք խնդիրները միասին հայտնաբերենք, փորձենք լուծում գտնել»:

Իսկանդարյանը նշեց՝ չգիտի, թե զուգահեռ կառավարությունն ինչ է անում: «Որոշակի բաներ կան, որ մեզ համար հասկանալի են, որ չէի ցանկանա փակագծերը բացել, բայց այն, որ իրենք նստած չեն սպասում, դա հաստատ է: Չեն փորձում խնդիրնեը լուծեն, դա տարօրինակ է»,- ասաց նա:

Ինչ խնդիրների առաջ են կանգնելու արցախցիները բնակվարձի աջակցության ծրագրի դադարեցումից հետո հայտնի կլինի առաջիկայում: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նորից առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը և մոտակա օրերս հայտարարությամբ է հանդես գալու:

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution