Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տրանսֆերտները հասել են վերջին 8 տարվա նվազագույն մակարդակին. բացասական հետևանքները նոր են սկսվում

ANALYSIS

Օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակեց մի շարք տարեկան ամփոփ ցուցանիշներ, այդ թվում 2015 թվականի ընթացքում արտերկրից եկած տրանսֆերտների (ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումներ) տարեկան ծավալը: Ըստ այդմ՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են 1 մլրդ 208 մլն 470 հազար դոլար: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 728 մլն 558 հազար ԱՄՆ դոլար:

Սա մասնավոր տրանսֆերտների` վերջին առնվազն 8-9 տարիներին արձանագրված ամենափոքր ծավալն է: Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008-2009 թվականներին մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ չի գրանցվել. հենց սրանով են պայմանավորված ներկայիս մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց մեջ առաջին հերթին պետք է դիտարկել բնակչության գնողունակությունը: Բանն այն է, որ մեր երկրում գնողունակ պահանջարկի մակարդակը մեծապես կախված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալից: Դրանք Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, որի աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են:

Անցնող տարվա ընթացքում միջազգային տնտեսական տարբեր ցնցումները և դրա հետևանքով ռուբլու և ռուսական տնտեսության անկումային իրադրությունն ուղղակիորեն ազդեց այս փոխանցումների վրա: Արդյունքում՝ միայն Ռուսաստանից եկած տրանսֆերտները նվազեցին շուրջ 40 տոկոսով: 2015-ին Ռուսաստանից փոխանցվել է մոտ 916 մլն դոլար, մինչդեռ 2014-ին այս ցուցանիշը մոտ 1 մլրդ 435 մլն դոլարի էր հասնում:

Մասնավոր տրանսֆերտների այսպիսի նվազումը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծել առանց այն էլ բավականին բարդ իավիճակում գտնվող սպառողների և ՓՄՁ-ների համար:

Բանն այն է, որ տրանսֆերտների կրճատումը կրճատում է գնողունակ պահանջարկը և դրա հետևանքով կրճատվում է նաև առևտրաշրջանառությունը, ինչն էլ իր հերթին ազդում է առևտրի կետերի և ՓՄՁ-ների հասույթի և հետագա ցուցանիշների կրճատման վրա: Սրա վերջնական բացասական հետևանքը մի շարք խանութների և առևտի կետերի փակվելն է կամ լավագուն դեպքում հզորության մի քանի անգամ կրճատումը:

Տրանսֆերտների ծավալի կրճատումը ունի ևս մեկ բացասական հետևանք: Գաղտնիք չէ, որ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են կազմում Հայաստան եկող արտարժույթի ամենամեծ հոսքը: Օրինակ, եթե 2014 թվականին Հայաստանից ողջ արտահանումը 1 միլիարդ 519 միլիոն դոլար էր, ապա տրանսֆերտները կազմել են 2 միլիարդ 123 միլիոն: Քանի որ մեր երկրում գործում է արժույթի կարգավորման լողացող ռեժիմ, ապա տրանսֆերտների կրճատումը նաև ուղղակիորեն ազդում է փոխարժեքի մակարդակի վրա հետևյալ կերպ: Տրանսֆերտների կրճատմանը զուգահեռ կրճատվում է նաև արտարժույթի հոսքը մեր երկիր, սրա արդյունքում առկա արտարժույթի ծավալը նվազում է, ինչն էլ բերում է դրամի արժեզրկման:

Արդեն վերջին օրերին դրամի արժեզրկումը դոլարի համեմատ ևս մեկ անգամ փաստեց առկա խնդրի լրջությունը: Մինչդեռ դրամի արժեզրկումը նոր է սկսվում և առաջիկայում, անկասկած, կստիպի բոլորիս խոսել այդ մասին:

Հայկ Բեջանյան

Տնտեսագետ, Past.am վերլուծաբան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced