Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


Խաղաղության գործընթացը չեզոքացնում է Ադրբեջանը․ Բաքուն մեղադրում է ՀՀ-ին՝ Արցախի ականապատ տարածքների համար

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի ականազերծման կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենշաբաթյա զեկույցը՝ օկուպացված Արցախի տարածքից, դարձյալ մեղադրելով Հայաստանին՝ ականապատ տարածքների քարտերզներն Ադրբեջանին չտրամադրելու մեջ։  

Մասնավորապես, այդ երկրի լրատվամիջոցները հղում կատարելով հումանիտար ականազերծման ստորաբաժանման տվյալներին, նշում են, թե իբր ապրիլի 21-ից ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Տերտերի, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի  շրջաններից, Աղդամից և Իվանյանից (Խոջալու), ինչպես նաև Ստեփանակերտից, Շուշիից, Ջաբրայիլից ու Զանգիլանից  հայտնաբերվել և վնասազերծվել է 35 հակահետևակային, 36 հակատանկային ականներ, 574 չպայթած զինամթերք: Չպայթած զինամթերքից մաքրվել է 1 925.4 հա տարածք:

«Գաղտնիք չէ, որ Բաքուն փորձում է վիժեցնել խաղաղության գործընթացը և Հայաստանին մեղադրել ապակառուցողական լինելու մեջ։ Մեկ անգամ չէ այդ երկրի նախագահը միջազգային տարբեր հարթակներում իր անվստահությունը հայտնել Հայաստանի նկատմամբ, ընդգծել, որ Հայաստանը վստահելի գործընկեր չէ։ Հիմա ականապատ տարածքների կամ չպայթած զինամթերքի թեմաների հիմքով միջազգային հանրությանը փորձում են բացատրել, թե ինչու իրենք չեն գնում համաձայնեցված փաստաթղթի ստորագրման։ Ալիևի նապատակն է ավելացնել Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումները։ Բայց, այստեղ կարևոր է իմանալ, թե, օրինակ, ի՞նչ վտանգավոր, չպայթած զինամթերքի մասին է խոսքը։ Այնտեղ զինամթերք հայտնվել է այն ժամանակ, երբ հրթիռակոծվում էր Ստեղփանակերտն ու մյուս խաղաղ բնակավայրերը։ Իսկ Աղդամում, Զանգիլանում կամ Ջաբրայիլում միանշանակ ականները չեն տեղադրվել ճանապարհներին, քանի որ այնտեղ մարդիկ ապրում էին մինչև 2020 թվականը, ուստի ականներ տեղադրվում էր հայկական ու ադրբեջանական միջդիրքային տարածքում՝ անվտանգության նպատակներով»,MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊՆ նախկին զինվորական, «Հումանիտար ականազերծման» հիմնադրամի նախկին աշխատակից Սամվել Գրիգորյանը։ 

Դեռ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ, Ադրբեջանը հեռահար ու ավիացիոն միջոցներով թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Արցախի գյուղերն ու քաղաքները տարիներ շարունակ մաքրվել են կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքից։ Այժմ նույն երկիրը մեղադրում է Հայաստանին, թե իբր հայկական զինուժը ականապատել է Արցախի տարածքը։ 

«Թո՛ւյլ է տալիս Հայաստանի ղեկավարը, որ մեզ մեղադրեն բոլոր հարցերում, միայն թե Ադրբեջանի նախագահի համար կոմֆորտ լինի։ Բանակից ու ծառայությունից չհասկացող մարդկանց պատճառով, մենք ոչ միայն տանուլ տվեցինք պատերազմը, կորցրեցինք Արցախը, այլև մի ամբողջ ազգ կորցրեց իր ազգային արժանապատվությունը։ Ադրբեջանը չի դադարելու մեղադրել մեզ, այդպիսով չեզոքացնել «Խաղաղության պայմանագիրը», որը ոչ մի իրավական ուժ չունի, ինչպես, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթուղթը։ Դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական հաղթաթուղթ է»,- եզրափակեց նախկին զինվորականը։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive