Կինը օձ էր պահում, որը երկար ժամանակ ոչինչ չէր ուտում. անասնաբույժը կնոջն ասաց սարսափելի պատճառը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հնդկաստանում մի կին բավական տարօրինակ նախընտրություն ուներ կենդնիների հարցում․ նա պահում էր 4 մետր երկարություն ունեցող պիթոն, որին ուղղակի պաշտում էր։ Մի օր օձը դադարեց ուտել։ Ախորժակի բացակայությունը օձի մոտ շարունակվեց մի քանի շաբաթ։ Օձին կերակրելու բազմաթիվ անօգուտ փորձերից հետո կինը որոշեց դիմել անասնաբույժի։
Անասնաբույժն ուշադիր լսեց կնոջն ու հարցրեց, թե արդյո՞ք օձը գիշերն իր հետ է քնում՝ փաթաթվելով իրեն մարմնի ողջ երկայնքով։ Կինը պատասխանեց․«Այո՛, այո՛։ Նա ամեն օր այդպես է անում, կարծեք թե ինչ-որ բան է խնդրում ինձանից, իսկ ես չեմ կարողանում օգնել»։
Անասնաբույժի պատասխանն իսկապես շոկային էր տիրոջ համար, ով ասաց․«Տիկի՛ն, Ձեր օձը հիվանդ չէ։ Նա պատրաստվում է ուտել Ձեզ։ Ամեն անգամ, երբ նա փաթաթվում է Ձեր մարմնին, նա փորձում է Ձեր չափերը, որպեսզի հասկանա, թե որքան մեծ է սնունդն ու պատրաստվի հարձկման։ Այո՛, նա այսքան ժամանակ չի ուտում, որպեսզի տեղ ազատի և կարողանա Ձեզ մարսել»։
Այս պատմությունն ավարտենք բարոյական խրատով․ անգամ Ձեզ մտերիմ մարդիկ, ում նկատմամբ անտարբեր չեք, կարող են ունենալ այլ մտադրություններ։ Համբույրներն ու գրկախառնությունները միշտ չէ, որ ազնիվ նպատակեր ունեն։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
3
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



