Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ). Խոշոր հրդեհ գրադարանում, կայծակաճարմանդի արտոնագրում, «կատվի աչք» փողոցներում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

239 –ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը։

1970– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։

2005-հիմնադրվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:

2010- ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։

2012- իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոնտաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։

2015-Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի» փառատոն:

2018-«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

2021- կառավարությունը հավանություն է տվել արտադրական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։

2022-ավտոերթ է իրականացվել Երևանի փողոցներով՝ «Ստոպ Նիկոլ» խորագրով:

ԱՇԽԱՐՀ

998 -Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան Կրեսցենցին։

1429 -Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։

1627 -Ֆրանսիայի կարդինալ Ռիշել յեի հրամանով ստեղծվել է Հարյուր ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։

1770 -անգլիացի կապիտան Ջեյմս Կուկն առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։

1818 –ծնվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը։

1854 -գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ, խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 201 մարդ։

1863 -Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։

1882– Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է «Siemens & Halske» ընկերությունը, ներկայում՝ «Siemens»։

1884– Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։

1897– անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր հայտնաբերած էլեկտրոնը։

1907 –ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։

1913 -ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժեներէլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։

1933– ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներն առաջին անգամ խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։

1935 -բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները. այն մեկ տարի առաջ ստեղծել էր յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։

1957– ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։

1961 -վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:

1980– վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։

1982 -Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։

1986 -Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։

1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։

1993 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված Վինձորի պալատի վերանորոգման համար։

2011– Ուեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել արքայազն Ուիլ յամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest