ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
SOCIETYՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։
Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար հանքարդյունահանող ընկերություն է: Այն Հայաստանի խոշոր հարկատուներից է(ավելի քան 101 մլրդ ՀՀ դրամ 2024թ․ տվյալներով), խոշոր գործատուներից մեկը՝ ավելի քան 4600 աշխատակից։ ԶՊՄԿ արտադրանքը (պղնձի և մոլիբդենի կոնցենտրատը) ապահովում է Հայաստանի արտահանման զգալի մասնաբաժինը։
«ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից, այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ 100 միլիոն դոլար պետական բյուջե գումար է մուտք արվել», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
Շրջայցի ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը, զարգացման ծրագրերն ու կարևոր դերը երկրի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման հնարավորություններին։
Ընկերության ենթակառուցվածքները տեղակայված են Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում: Հանքաքարի տարեկան արտադրությունը կազմում է 22 մլն տոննա։
ԶՊՄԿ-ն մշակել է կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշների համապատասխանության ռազմավարություն՝ որդեգրելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական բարեփոխումների փուլային ներդրման պլան։
Այցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



