ԱԺ-ն հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային համաձայնագիրը
POLITICSԱզգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 20, ձեռնպ ահ՝ 12 պատգամավոր:
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



