Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կայացել է խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին առնչվող երկրորդ համաժողովը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Care for children» կազմակերպության համագործակցությամբ։

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը․ դոկտոր Մերի Բիիքը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման մեթոդաբանությունը, կիրառվող արդյունավետ գործիքակազմն ու անվտանգության վրա հիմնված մոդելները։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է  յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու վերջինիս լավագույն շահի ապահովման կարևորությունը և այս համատեքստում խոսել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության ունեցած դերի մասին։ Նախարարը նշել է, որ պետությունը՝ որպես լիազոր մարմին շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ նորարարական մոտեցումների ներդնման, մասնագետների վերապատրաստման և այլնի միջոցով։

«Ելնելով ցուցանիշներից՝ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում խնամատարության ինստիտուտը գնալով ավելի ու ավելի է զարգանում․ այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա, և մենք լիահույս ենք, որ այս թիվը շարունակաբար կավելանա»,- նշել է նախարարը։

«Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ներկայացրել է Չինաստանում խնամատարության ինստիտուտի կայացման վերաբերյալ իր փորձառությունը․ նա  խոսել է նաև հաջողության պատմությունների մասին, նշել օրինակներ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս իր ելույթում խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորության մասին։

Աշխատաժողովը շարունակվել է համաժամանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումներով, որոնց շրջանակում Էմմա Ժհանգը ներկայացրել է խնամատար ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության վերաբերյալ փորձառությունը, Նինա Ժհանգը խոսել է երեխաներին խնամատար ընտանիքում տեղավորելու դժվարությունների մասին,  Չաու Նգուեի մասնակցությամբ քննարկվել է կենսաբանական ընտանիքի հետ կապի կարևորությանն առնչվող մի շարք հարցեր և  Էրին Վանգի համակարգմամբ մասնակիցները ծանոթացել են     խնամատարության մոնիտորինգի և աջակցության համակարգին։

Համաժանակյա քննարկումներն ունեցել են ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները  բարձրաձայնել են հարցեր՝ խնամատարության զարգացման արդյունավետ գործիքակազմի, դրանց՝ Հայաստանում տեղայնացման հնարավորության և այլնի վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome