Ատամի մածուկի օգնությամբ ազատվեք մաշկի սև կետերից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մաշկի վրա սև կետերի առկայությունը տարածված խնդիր է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Չնայած կանխումն ամենալավ միջոցն է, սակայն երբեմն մաշկի մաքրման ամենաիդեալական միջոցները չեն կարողանում պայքարել սև կետերի առաջացման դեմ։
Սև կետերից ազատվելու այս միջոցը շատ պարզ ու շատ մատչելի է, ինչի համար անհրաժեշտ է ատամի սպիտակ մածուկ։
Պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է մաշկը տաք ջրով լավ լվանալ։ Խնդրահարույց հատվածներին քսել ատամի մածուկը և թողնել՝ մինչև այն ամբողջությամբ չորանա։ Չորանալուց հետո տրորեք այն, որի միջոցով սև կեղտերը դուրս կգան մաշկի ծակոտիներից։ Այնուհետ կրկին լվացեք մաշկը և չորացրեք։
Որպես այլընտրանք, կարելի է ատամի մածուկը քսել մաշկին՝ օգտագործելով բամբակ՝ թրջված ձիթապտղի կամ նուշի յուղի մեջ, մատներով քսելու փոխարեն։ Մի քանի րոպե տրորել և լվացել։
Մաշկի սև կետերից ազատվելու ևս մեկ միջոց է ատամի մածուկի և աղի խառնուրդը, որի համար պետք է խառնել նույն քանակությամբ աղ ու ատամի մածուկ և այն քսել նախապես լվացված մաշկին։ Պահել 5-10 րոպե և, նրբորեն տրորելով մաշկը, հեռացնել սև կետերը։ Լվացվել տաք ջրով և վերջում քսել խոնավեցնող միջոց։ Աղի փոխարեն կարելի է օգտագործել նաև սոդա։
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



