Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հաջողված առաքելությունը Դուբայում

CULTURE

Ապրիլի 6-ից 22-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնել էր կրթական նշանակալի ուղևորություն դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված վարպետության դասերին և դասախոսություններին և ներկա գտնվելու InClassica միջազգային երաժշտական փառատոնին:

Հայաստանից մեկնած 11-18 տարեկան 50 տաղանդավոր պատանի երաժիշտները մասնակցեցին 120 վարպետության դասի, 10 մասնագիտական դասախոսության և ունկնդրեցին 16 համերգ InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Ուղևորությանը միացել էին նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներ, ովքեր մասնակցեցին բոլոր դասերին որպես պասիվ մասնակիցներ՝ ձեռք բերելով միջազգային փորձ ու մեթոդներ՝ հետագայում փոխանցելու իրենց ուսանողներին Հայաստանում և կիսվեցին իրենց տպավորություններով.

«Շատ պրոֆեսիոնալ և բարձր որակով կազմակերպված աննախադեպ կրթական ծրագիր էր:  Մեծ հիացմունք և շնորհակալություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին, որ մեր մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին վարպետության դասեր ստանալ  լավագույն երաժիշտներից, լսել մասնագիտական դասախոսություններ, ներկա գտնվել InClassica միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին՝ ունկնդրելով աշխարհահռչակ երաժիշտների կատարումները։ Կարծում եմ այս ծրագրի ապագա երաժիշտներին մեծ բեմեր են սպասում» (Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անուշ Խաչատրյան):

«Անչափ  տպավորիչ էր «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» ծրագիրը: Վստահ եմ, որ այն պատանի երաժիշտների համար նոր գիտելիքների ձեռքբերման հրաշալի հնարավորություն էր: Ծրագրի ներկա գտնվելը իմ  մանկավարժական հետագա գործունեության համար նույնպես անչափ օգտակար էր: Արժեքավոր էին դասերի ժամանակ տրված խորհուրդները, և վստահ եմ, որ դրանք դրական ազդեցություն կթողնեն իմ հետագա գործունեության վրա: Ուրախ եմ, որ մասնագիտական փորձի փոխանակման հիանալի հնարավորություն ունեցա» (Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ Լիլիթ Բաղդասարյան):

«Սա իմ երկրորդ ուղևորությունն էր Դուբայ՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ։ Ծրագիրը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով. վարպետության դասերը բարձրակարգ էին՝ հրաշալի ուսուցիչներ Ջուլիանո Մացոկանտեի, Ալբերտ Մամրիևի, Քորդելիա Հոֆերի հետ, ովքեր աշխատեցին մեր երեխաների հետ՝ տալով նրանց գործնական խորհուրդներ և օգնեեցին աշխատել իրենց ստեղծագործությունների վրա։ Տպավորությունները աննկարագրելի են. մեր ամենատաղանդավոր երեխաների իսկապես ոսկե հիմնադրամը: (Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ Կարինե Անանյան):

Վարպետության դասերն անց են կացրել 21 հանրահայտ արտիստներ և երաժիշտներ, ինչպիսիք են՝  Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Ալբերտ Մամրիևը (Գերմանիա), Պաբլո Գալդոն (Իսպանիա), Արկադի Զենզիպերը (Գերմանիա), Սերգեյ Դոգադինը (Ավստրիա), Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա/Հայաստան), Ալեքսանդր Ռամը (ՌԴ), Ջասմին Չոյը (Հվ․ Կորեա), Լուիզա Սելոն (Իտալիա), Նիկիտա Զիմինը (ՌԴ), ինչպես նաև հանրահայտ Ֆրանց Շուբերտի Ֆիլհարմոնիայի (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Ճապոնիա) երաժիշտները:

Այս բացառիկ շփումը միջազգային մակարդակի երաժիշտների հետ նպաստել է հայ պատանի կատարողների տեխնիկական և արտահայտչական առաջընթացին՝ խթանելով նրանց մասնագիտական ինքնավստահությունը և մոտիվացիան։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի շնորհիվ ես կարողացա մասնակցել «Կրթական ուղևորություն դեպի Դուբայ» կրթական ծրագրին: Իրականացավ իմ վաղեմի երազանքը՝ հանդիպեցի ֆլեյտահար Ժասմին Չոյին և վարպետության դաս ունեցան նրա հետ», նշում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Ալեք Սահակյանը (12 տարեկան, ֆլեյտա):

«Ես շատ լավ անցկացրեցի իմ ժամանակը Դուբայում։ Ինձ շատ դուր եկան վարպետության դասերը, հատկապես մաեստրո Մացոկանտեի հետ։ Ազատ ժամանակը անցկացնում էի շատ ուրախ հին և նոր ընկերների հետ լողավազանում։ Ծովը, ընկերները, եղանակը, համերգները, դասերը… ամեն ինչ ուղղակի շատ-շատ լավ էր, նորից կուզեի գնալ», կիսվել է իր տպավորություններով «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի մասնակից Անի Բոցինյանը (12 տարեկան, դաշնամուր):

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները բարձր են գնահատել հայ պատանիների նվիրումը, ունակությունները և պատրաստակամությունը։

Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Այս հրաշալի հիմնադրամի պատանի երաժիշտներին առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այսքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են։»

Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Սյուիջի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով:»

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշել է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և այս դասերի ընթացքում ես արդեն տեսա առաջընթաց։»

Իսպանացի դաշնակահար Պաբլո Գալդոն ընդգծել է․ «Շատ դրական կարծիք ունեմ Հայաստանից ժամանած պատանի երաժիշտների մասին, շատ մեծ հաճույքով եմ աշխատել նրանց հետ։։

Ավստրիացի դաշնակահար Քորդելիա Հոֆեր-Թոյչը շեշտել է․ «Ես իսկապես հիացած եմ՝ տեսնելով, որ հայ պատանի երաժիշտներն ունեն շատ լավ հիմք և պատրաստվածություն։ Ուրախ եմ, որ Հայաստանում տաղանդավոր պատանի երաժիշտները աջակցություն են ստանում։ Շատ կցանկանայի, որ Ավստրիայում էլ շատ ունենայինք նման հիմնադրամներ։»

Գերմանիայից դաշնակահար Ալբերտ Մամրիևը իր խոսքում նշել է․ «Ես ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել երիտասարդ տաղանդների աջակցության այս հիմնադրամին՝ նշանավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Սա անգնահատելի ներդրում է երիտասարդ հայ տաղանդների ապագայի համար։ Անչափ կարևոր է, որ մեր այս դժվար ժամանակներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել իրենց երկրի երիտասարդ սերնդին։»

Իտալացի ֆլեյտահար Լուիզա Սելոն նշել է. «Բացահայտեցի, որ այս պատանի երաժիշտները ստանում են աջակցություն հայկական հիմնադրամի կողմից, որի ստեղծման գաղափարը պատկանում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ես հիացած եմ այս գաղափարով. սա հենց այն երաժշտական կյանքն է, որը նրանց կօգնի աճել և զարգանալ ճիշտ ուղղությամբ:»

Կրթական ուղևորության մասնակիցներն իրենց կրթական այցի շրջանակներում ունկնդրել են InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգները, կազմակերպված SAMIT (Show Art Music International Tours) Event Group-ի կողմից Դուբայի ամենանշանավոր համերգասրահներից մեկում՝ «Դուբայ Օպերայում»: Համերգներին հանդես են եկել աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիսք են ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնին, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Բեհզոդ Աբդուրաիմովը, թավջութակահարներ Գոտյե Կապյուսոնը, Էդգար Մորոն և ուրիշներ, հանրահայտ Ֆրանց Շուբերտի Ֆիլհարմոնիան (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա)՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են՝ Քոնրադ վան Ալֆենը, Թոմաս Գրաուն, Մարիոս Պապադոպուլոսը, Սերգեյ Սմբատյանը և ուրիշներ:

Հիմնադրամի  այս կրթական ուղևորությունը իրականություն Է դարձել ծրագրի էքսկլյուզիվ հովանավոր GTB Holdings ընկերության շնորհիվ՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությունը արժեքավոր ներդրում դարձավ  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում MECMA ակադեմիայի և InClassica փառատոնին՝ այս կրթական ծրագիրը բարձր մակարդակով անցկացնելու համար՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմանները։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ համառ ու նպատակասլաց աշխատանքը կարող է փոխել պատանիների ճակատագրերը՝ նրանց կապելով աշխարհի լավագույն կրթական ու մշակութային կենտրոնների հետ։

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 1 человек и текст «M MIDDLE EA ΜΕ EXPER usic FUTURI 棒 導MECMA MECMA PUATPAL WLn นจนอา CLASSICA IN ΤΗ. CERTIFICAT CERTIFICAT DANIELYAN .集»
Возможно, это изображение 2 человека и текст
Возможно, это изображение 2 человека, кларнет, флейта, гобой и текст
Возможно, это изображение 2 человека, скрипка и текст
Возможно, это изображение 3 человека, скрипка, кларнет, фортепиано и текст
Возможно, это изображение 2 человека, скрипка, кларнет и текст
Возможно, это изображение 5 человек, кларнет, труба, флейта, скрипка, саксофон, гобой, арфа и текст
Возможно, это изображение 2 человека, фортепиано, флейта, саксофон, кларнет, скрипка и текст
Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст
Возможно, это изображение 2 человека, скрипка, гобой, фортепиано, флейта, кларнет и текст
Возможно, это изображение 8 человек, кларнет и текст
Возможно, это изображение 4 человека, динамик и текст «CLASSICA IN INTERNATIONAL MUSIC US FESTIVAL INTERNATIKONALMUSICFESTIVAL IVAL FEST II RI»
Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст
Возможно, это изображение 2 человека, саксофон, гобой, кларнет, труба, флейта и текст
Возможно, это изображение 2 человека, гобой, саксофон, труба, латунь, кларнет и текст
Возможно, это изображение 3 человека, фортепиано и текст
Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 3 человека, телефон и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 3 человека и текст

Возможно, это изображение 1 человек, флейта, гобой, кларнет, саксофон, труба и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение фортепиано и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение ‎2 человека, фортепиано и ‎текст «‎CAISCA SMECMA MECMA MECMA TOLAICAL MUKAC music-lor lor LUTURE EXPERIENCE EXPERIENCETHEMAGIC THE MAGIC MOST IBRANT CLASSIC.ALMUSICACADEMY CLASSICAL MUSIC ACADEMY N THE MIDDLE EAST! DUCATIONAL FRIPTO مطايه TO TRIP music-lo FUIURI - שחטר หบแานจนอ GTB หนาม 글골은 我卡‎»‎‎

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека и текст «MECMA MIDDLE EAST CLASSICAL MUSI ACADEMY CLASSICA MECMA Lu MUSICACADEMY.COM EXPERIENCE HE MAGIC OF THE MOST VIBRANT CLASSICAL MUSIC ACADEMY IN HE MIDDLE EAST! music.lor music for music-fo FUIURI truscsresone የሀዝ ุณกแุ่น น.นนอก หยานรานย EDUCATIONAL TRIP DUBAI TO Sponsored by GTB»

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 8 человек, кларнет, скрипка, отдел новостей и текст

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 3 человека, скрипка и текст

Возможно, это изображение 1 человек, скрипка, кларнет и текст

Возможно, это изображение 14 человек и текст

Возможно, это изображение 11 человек и текст

Возможно, это изображение 2 человека, гобой, кларнет и текст

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 2 человека, кларнет, труба, латунь, гобой и текст

Возможно, это изображение 2 человека, скрипка и текст

Возможно, это изображение 2 человека, гобой, кларнет, скрипка и текст

Возможно, это изображение 2 человека, скрипка, кларнет и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, флейта, гобой, кларнет, саксофон, труба и текст

Возможно, это изображение 2 человека, кларнет, гобой, латунь, труба, саксофон и текст

Возможно, это изображение 2 человека, саксофон, флейта, кларнет, гобой, труба и текст

Возможно, это изображение 2 человека, гобой, фортепиано, латунь, труба, саксофон и кларнет

Возможно, это изображение 2 человека, скрипка, фортепиано и текст

Возможно, это изображение 3 человека, латунь, саксофон, гобой, флейта, кларнет, труба и текст

Возможно, это изображение 2 человека, скрипка, флейта, кларнет, арфа, гобой и текст

Возможно, это изображение 2 человека, гобой, флейта, скрипка, кларнет и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано, скрипка и текст

Возможно, это изображение 1 человек, скрипка и текст

Возможно, это изображение 2 человека, кларнет и текст

Возможно, это изображение 2 человека, флейта, фортепиано и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, люди учатся, фортепиано и текст

Возможно, это изображение 1 человек, скрипка и текст

Возможно, это изображение 2 человека, кларнет, саксофон, скрипка, гобой, флейта и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано, скрипка и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 1 человек, фортепиано и текст

Возможно, это изображение 2 человека, фортепиано и текст

Возможно, это изображение 1 человек, саксофон, фортепиано и текст





















Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality