Որքա՞ն են իջել բենզինի գները Հայաստանում. ՏՄՊՊՀ ուսումնասիրություններ
ECONOMICSԸստ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների՝ նախորդ տարի բենզինի գինը Հայաստանում նվազել է: Ինչպես հայտնում է Past.am-ը, այդ մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բենզինի գինը 470-ից դարձել է 390. Սա, եթե հաշվում ենք դրամով: Եթե դոլարային համեմատություն անենք, ապա նախորդ տարի բենզինի գինը նվազել է 28 տոկոսով»,- նշեց Շաբոյանը: Արտակ Շաբոյանն ասաց, որ գնի բարձր կամ ցածր լինելը որոշելուց առաջ պետք է ուսումնասիրվen բենզինի ձեռքբերման գները: Նրա խոսքով՝ երբ նայում ենք այդ թվերին, պարզ է դառնում, որ վաճառքի գները բավականին ադեկվատ են: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակը:
«Չեխիայում նախորդ տարի բենզինի գները նվազել են 7-10 տոկոսով, իսկ 2015 թվականի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները ՀՀ-ում նվազել են 14 տոկոսով: Քանի որ մենք բրիտանական մեթոդներով ենք հաշվում բենզինի գինը, պետք է համեմատել եվրոյով: 2015թ. Հայաստանում բենզինի գինը իջել է 14 տոկոսով, մինչ դեռ շատ եվրոպական երկրներում՝ միայն 7-8 տոկոսով »,- տեղեկացրեց Շաբոյանը:
Լևոն Փանոսյան