Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը չի անդրադառնա մարզիկների աշխատանքի վրա
SPORTՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը եւ փոխնախագահ Վահան Խեչանյանը հրաժարական են տվել:
«Որեւէ տարաձայնություն ֆեդերացիայում չի եղել, պարզապես մարդը չի ուզում աշխատել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նրա դիտարկմամբ, որ ֆեդերացիայի նախագահը հրաժարական կտար՝ կանխատեսելի էր, սակայն ակնկալվում էր, որ դա տեղի կունենա օլիմպիական խաղերիղ հետո, ոչ թե դրանից առաջ:
Գլխավոր մարզչի խոսքով, սա որեւէ կերպ չի անդրադառնա ֆեդերացիայի, մարզիկների եւ մարզիչների աշխատանքի վրա: Այս պահին 18 կին եւ տղամարդ ծանրամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանում; Նախատեսված են հավաքներ նաեւ Ծաղկաձորում եւ Կազանում:
Ապրիլի 8-16-ը ծանրամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Արմեն Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնըզբաղեցնում էր 2012 թվականից: