Մահացող մարդկանց ամենատարօրինակ վերջին ցանկությունները
LIFEDoritos ընկերության 97-ամյա հիմնադիրը, որը մահացել էր 2011 թվականի սեպտեմբերին, ցանկություն էր հայտնել, որ իրեն թաղեն իր արտադրած չիպսի հետ, որն իրեն հսկայական կարողություն է բերել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Այդ առիթով BBC-ի լրագրողները կազմել են հայտնի մարդկանց այլ տարօրինակ կտակների ցուցակը:
Այսպես, Pringles-ի դիզայներ Ֆրեդերիկ Բաուրի վերջին ցանկությունն է եղել թաղել իր աճյունը Pringles-ի տուփում:
Ֆրենկ Սինատրայի դագաղի մեջ մեկ շիշ վիսկի են դրել, Zippo կրակայրիչ և 10 ցենտ` «շտապ զանգերի համար»: Լեգենդար երաժշտի դագաղի վրա գրված է `«Ամեն լավ բան դեռ առջևում է»:
Իսկ դերասանուհի Ելիզաբեթ Թեյլորն իր կտակում նշել է, որ վախենում է ուշանալ սեփական թաղման արարողությունից, և խնդրել է այն սկսել 15 րոպե ուշ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



